Ռուսաստանն այս տարի կարող է ռեկորդային $100 միլիարդ ստանալ եվրոպական երկրներին գազի վաճառքից՝ էներգակիրների գների կտրուկ աճի պայմաններում:Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Les Echos թերթը, նման կանխատեսում են արել Citi բանկի վերլուծաբանները։Հրապարակված տվյալների համաձայն՝ գազի վաճառքից կանխատեսվող եկամուտը գրեթե երկու անգամ ավել է լինելու, քան նախորդ տարի։ Այնուամենայնիվ, վերլուծությունը հաշվի չի առնում նավթի, ածուխի եւ այլ օգտակար հանածոների վաճառքից ստացված ֆինանսական մուտքերը։Պարբերականը նշում է, որ, չնայած պատժամիջոցներին, ամպագոռգոռ հայտարարություններին եւ էմբարգո կիրառելու խոստումներին, ԵՄ 27 երկրներ օրական $200 միլիոն են ուղարկում «Գազպրոմ»-ին։Հիշեցնենք, որ Միջազգային ֆինանսների ինստիտուտը (IIF) մարտի 31 զեկույցում նշվում էր, որ պատմականորեն Ռուսաստանի վճարային հաշվեկշիռը որոշվել է էներգետիկ եւ այլ հումքային նյութերի արտահանմամբ եւ երկիր ապրանքների ներմուծմամբ։ Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով առեւտրի պայմանների փոփոխությունները մասամբ դրական են դարձել Ռուսաստանի համար՝ պայմանավորված էներգակիրների գների հետագա աճով։«Ռուսաստանի վճարային հաշվեկշռի պրոֆիցիտի առանցքային շարժիչ ուժը [ածխաջրածինների արտահանումը] նախկինի պես վստահ է դիտարկվում»,- նշում էր ինստիտուտը։ Իր հերթին, ըստ Bloomberg Economics-ի, Ռուսաստանն այս տարի էներգակիրների արտահանումից (հում նավթ, նավթամթերք, բնական գազ, hեղուկացված բնական գազ) կստանա $321 միլիարդ՝ գրեթե մեկ երրորդով ավել, քան անցած տարի ($244 միլիարդ):Լուսանկարը՝ ՏԱՍՍ Tweet Դիտում՝ 6837