«Գազպրոմ Էքսպորտ»-ի 54 հաճախորդ ընկերությունների մոտ կեսն արդեն ռուբլով հաշիվներ է բացել ռուսաստանյան գազի մատակարարումների դիմաց վճարելու համար: Գնորդների վերջնական ցուցակը, ովքեր անցել են գազի դիմաց ռուբլով վճարելուն, հայտնի կդառնա առաջիկա օրերին, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։«Մենք ունենք մոտ 54 ընկերություն, որոնք պայմանագրեր ունեն «Գազպրոմ էքսպորտ»-ի հետ, կան մեծ, միջին եւ փոքր ընկերություններ։ Իմ տեղեկություններով, այս քանակի մոտ կեսն արդեն բացել է արժութային եւ ռուբլով հատուկ հաշիվներ մեր լիազորված բանկում («Գազպրոմբանկ»), որպեսզի ապահովի արտարժութային եկամուտների ստացումը, ռուբլու փոխարկումը եւ մատակարարված գազի դիմաց ռուբլով վճարումը»,- Նովակի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։Փոխվարչապետի խոսքով՝ առաջիկա օրերին հայտնի կդառնա այն գնորդների վերջնական ցուցակը, ովքեր համաձայնել են վճարել գազի դիմաց ռուբլով, եւ ովքեր հրաժարվել են դա անել։ «Կան որոշակի վճարման ժամկետներ, կա կանխավճար, կա մատակարարվող գազի փաստացի վճար։ Սա ժամանակի մեջ ձգվող մեխանիզմ է, օրինակ՝ ապրիլ ամսվա առաքումների համար վերջնական վճարումը կատարվում է մայիսին»,- պարզաբանել է նա։ Tweet Դիտում՝ 4312