Apple-ը, Microsoft-ը, Amazon-ը, Tesla-ն եւ ամերիկյան Nvidia տեխնոլոգիական ընկերությունը կարող են դառնալ առաջին գլոբալ ընկերությունները, որոնց արժեքը կգերազանցի $5 տրիլիոնի շեմը, ասված է եվրոպական XTB առաջատար բրոքերի նոր կանխատեսման մեջ, հաղորդում է Inc. Russia-ն։XTB-ի վերլուծաբանները հիմնվել են ընկերությունների շուկայական կապիտալիզացիաների մասին պատմական տվյալների վրա՝ սկսած 2010 թվականից, այնուհետեւ վերլուծել են դրանց միջին տարեկան աճի տեմպերը: Մասնավորապես, ըստ նրանց կանխատեսումների, Apple-ը կարող է հասնել $5 տրիլիոն արժեքի արդեն 2028 թվականին, Microsoft-ը եւ Amazon-ը` 2035-ին, Tesla-ն եւ Nvidia-ն՝ 2066-ին:Բացի հիմնական հավակնորդներից, մինչեւ դարեվերջ նույն հաջողություններին կարող են հասնել TSMC-ն (2078 թվականին), Tencent-ը (2083 թվականին) եւ ամերիկյան UnitedHealth առողջապահական ապահովագրական ընկերությունը (2090 թվականին)։ Իսկ Berkshire Hathaway-ը, Visa-ն, Samsung-ը, ամերիկան Home Depot առեւտրային ցանցը եւ ֆրանսիացի միլիարդատեր Բեռնար Առնոյին պատկանող LVMH-ը 2100 թվականին կարժենան $4 տրիլիոնից մի փոքր պակաս, նշել են վերլուծաբանները:Ցանկում չի ընդգրկվել նաեւ Netflix-ը: XTB-ն կարծում է, որ սթրիմինգային ծառայությունը չափազանց մեծ մրցակցություն ունի։ Բացի այդ, այս նշագծին չեն կարողանա հասնել նաեւ McDonald’s-ը եւ Starbucks-ը, քանի որ, չնայած իրենց մեծ ժողովրդականությանը, ընկերությունները ցուցադրում են միջակ ցուցանիշներ:Saudi Aramco-ն, Alphabet-ը (Google-ի մայր ընկերությունը), PayPal-ը, Alibaba-ն, Meituan-ը եւ Meta-ն եւս ներկայացված չեն ցանկում: Meta-ն $1 տրիլիոնի շեմին էր, սակայն 2021 թվականի չորրորդ եռամսյակի հաշվետվության հրապարակումից հետո ընկերության բաժնետոմսերը նվազեցին 26%-ով, արժեքն էլ կրճատվեց $240 միլիարդով։ Այժմ ընկերության կապիտալիզացիան կազմում է ընդամենը $660 միլիարդ։ 07.02.2022 | 09:05 Ալեքսիս Օհանյանը հնացած է համարում Facebook-ի բիզնես մոդելը Apple-ի շուկայական կապիտալիզացիան հասել էր $1 միլիարդի 2018 թվականին, իսկ 2021 թվականին ընկերությունը գրանցել էր Dow Jones Industrial Average-ի ամենամեծ ձեռքբերումներից մեկը՝ տարեկան կտրվածքով աճելով 41%-ով: Tesla-ն եւս կարող է պարծենալ հիանալի դինամիկայով. 2019-2021 թվականներին ընկերության շուկայական արժեքը $75 միլիարդից աճել է մինչեւ $1,1 տրիլիոն: Tweet Դիտում՝ 5144