Չինական Tencent-ը կապիտալիզացիայի չափով գերազանցել է Facebook-ին

28.07.2020 | 12:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Tencent #Facebook #կապիտալիզացիա
Չինական Tencent ինտերնետ հսկան շուկայական կապիտալիզացիայի չափով գերազանցել է ամերիկյան Facebook ընկերությանը: Այս ցուցանիշով Tencent-ը զբաղեցրել է 7-րդ տեղն աշխարհում:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով South China Morning Post պարբերականը, Tencent-ի բաժնետոմսերի գինը Հոնկոնգի ֆոնդային բորսայում  այսօր բարձրացել է 4,7%-ով՝ մինչեւ 544,50 հոնկոնգյան դոլար: Արդյունքում՝ չինական հոլդինգի շուկայական արժեքը հասել է $670 մլրդ-ի, մինչդեռ Facebook-ի ցուցանիշը կազմում է $657,83 մլրդ:

Tencent-ը հիմնադրվել է 1998թ., ընկերությունը գործունեություն է ծավալում խաղային հավելվածների մշակման եւ վաճառքի, սոցիալական ցանցերի, երաժշտական եւ ինտերնետ պորտալների, էլեկտրոնային առեւտրի միջոցների, տվյալների ամպային բազայի, հաղորդագրությունների ակնթարթային փոխանակման ոլորտներում:  

Ինչպես նշում է պարբերականը, երկու շաբաթ առաջ կապիտալիզացիայի ցուցանիշով Facebook-ին գերազանցել է նաեւ մեկ այլ չինական հսկա՝ էլեկտրոնային առեւտրի ոլորտում առաջատար դիրքեր զբաղեցնող Alibaba-ն: Վերջինիս շուկայական արժեքը հասել է $673 մլրդ-ի:
Դիտում՝ 4432
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW