Apple-ի կապիտալիզացիան 2022 թվականի սկզբին հասավ $3 տրիլիոնի․ հունվարի 3-ին Apple-ի բաժնետոմսերը գերազանցեցին $182,86 նշագիծը։Ուորեն Բաֆեթի հիմնադրած Berkshire Hathaway հոլդինգը, որին պատկանում է Apple-ի բաժնետոմսերի 5%ը, բաժնետոմսերի աճից $120 միլիարդ է վաստակել, գրում է Incrussia-ն՝ վկայակոչելով CNBC-ն։Berkshire Hathaway ընկերությունն Apple-ի բաժնետոմսերն աստիճանաբար է ձեռք բերել՝ սկսած 2016 թվականից։ 2018 թվականին հոլդինգն իր ձեռքում կենտրոնացրեց տեխնոլոգիական հսկայի բաժնետոմսերի 5%-ը՝ ծախսելով մոտ $36 միլիարդ: Այս բաժնետոմսերի շուկայական միագումար արժեքը հունվարի սկզբին հասավ $160 միլիարդի: Հետեւաբար, Բաֆեթի մասնաբաժնի շուկայական գնահատման մեջ աճը կազմեց մոտ $120 միլիարդ։2021 թվականի դեկտեմբերի կեսերին Apple-ի մասնաբաժինը Բաֆեթի Berkshire Hathaway հոլդինգի պորտֆելում գերազանցեց 50%-ը։ «Սա, հավանաբար, լավագույն բիզնեսն է, որը ես գիտեմ աշխարհում: Ես Apple-ը բաժնետոմս չեմ համարում: Ես սա համարում եմ մեր երրորդ գործը»,- ասել է Բաֆեթը CNBC-ին տված հարցազրույցում։ 31.01.2021 | 15:57 Ուորեն Բաֆեթի բաժնետոմսերի լավագույն տասնյակը Apple-ից հետո Berkshire Hathaway-ի երեք խոշորագույն ակտիվներն են Bank of America-ն, American Express-ը եւ Coca-Cola-ն, որոնք միասին կազմում են ամբողջ պորտֆելի արժեքի 30,42%-ը: Բացի այդ, Berkshire-ը դեռեւս մոտ $150 միլիարդ կանխիկ է պահում: Tweet Դիտում՝ 5461