Reddit-ի եւ Seven Seven Six վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հայտարարել է, որ զարմացած չէր Meta-ի բաժնետոմսերի՝ 26%-ով մեկօրյա ռեկորդային անկումից։Inc. Russia փոխանցմամբ՝ Bloomberg-ին տված հարցազրույցում նա ասել է, որ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Facebook-ի գովազդային մոդելն այլեւս գրավիչ չէ գնորդների համար։Օհանյանը կարծում է, որ ինտերնետ հսկայի բիզնես մոդելը հնացել է։ «Seven Seven Six-ի պորտֆելից բոլոր ամենախելացի մարքեթոլոգները հանում են իրենց գումարները Facebook-ից եւ անցնում այլ գովազդային պրոդուկտների, քանի որ Facebook-ի գովազդային պրոդուկտն այլեւս չի աշխատում Apple-ի գաղտնիության քաղաքականության փոփոխությունների պատճառով»,- ասել է նա:Խոսքը 2021 թվականի ապրիլին iOS-ի թարմացման մասին է՝ գաղտնիության նոր կանոններով։ Այժմ, նախքան օգտատերերի ակտիվությանը հետեւելը, բոլոր հավելվածներից պահանջվում է դրա համար համապատասխան թույլտվություն ստանալ: Այս փոփոխությունը մեծ հարված է հասցրել բոլոր այն հարթակներին, որոնք Facebook-ի նման կախված են գովազդից, նշել է Օհանյանը։Meta-ի եկամտի հիմնական աղբյուրը գովազդային բիզնեսն է, որը հիմնված է սպառողների տվյալների մասին հսկայական ծավալների վրա՝ հավաքագրված երեք խոշորագույն սոցիալական հարթակների՝ Facebook-ի, Instagram-ի եւ WhatsApp-ի աշխատանքի ընթացքում:Օհանյանը կարծում է, որ այս թարմացման պատճառով Facebook-ը չի կարող արդյունավետորեն հետեւել գովազդի համար տվյալներին, ուստի մարքեթոլոգները, ըստ նրա, գումարները տեղափոխում են այլ հարթակներ։Reddit-ի համահիմնադիրը գտնում է, որ ապագայում պետք է հայտնվեն նոր բիզնես մոդելներ, որոնք ավելի լավ կհամապատասխանեն ինչպես սովորական օգտատերերի, այնպես էլ բովանդակություն ստեղծողների պահանջներին։Նշենք, որ Meta-ի (նախկին Facebook) բաժնետոմսերը փետրվարի 3-ին ԱՄՆ-ում առեւտրի բացման ժամանակ փլուզվեցին 26%-ով՝ նախորդ օրը հրապարակված ֆինանսական հաշվետվությունից հետո։ Արդյունքում ընկերության շուկայական արժեքը նվազեց $240 միլիարդով՝ հասնելով մոտ $660 միլիարդի։Չնայած եկամուտի 20% աճին, Meta-ի զուտ շահույթը 2021 թվականի 4-րդ եռամսյակում նախորդ տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 8%-ով: Բացի այդ, ընկերությունը զգուշացրել է ներդրողներին, որ առաջին եռամսյակում Meta-ի աճի վրա կազդի այլ սոցիալական ցանցերի կողմից նոր ակտիվ օգտատերերի համար ավելի մեծ մրցակցությունը:Բաժնետոմսերի այս անկումից հետո Մարկ Ցուկերբերգը լքեց աշխարհի ամենահարուստ մարդկանց լավագույն տասնյակը։ Միլիարդատիրոջ կարողությունը մեկ օրում նվազեց շուրջ $30 միլիարդով։ Tweet Դիտում՝ 4100