Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) տարին ամփոփում է մի քանի կարեւոր ծրագրերի իրականացմամբ։ Ընդ որում՝ ռազմավարական նշանակություն ունեցող 2 խոշոր ներդրումային ծրագրեր իրականացվելու են ԱՆԻՖ-ի հետ համատեղ, իսկ մնացածը`ԱՆԻՖ-ի դուստր ընկերության`«Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ներդրումային ֆոնդի աջակցությամբ: Եվս մի քանի ծրագիր կմեկնարկի գալիք տարում։ ԱՆԻՖ-ն անցնող տարին ներկայացնում է համառոտ։«Այգ-1» ծրագիրՆոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրություններում գործող Մասդար ընկերության միջեւ ստորագրվեց կառավարության աջակցության համաձայնագիր՝ 200 մեգավատ հզորությամբ «Այգ-1» ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման շրջանակներում։ Ծրագրի ընդհանուր ներդրումային արժեքը կազմելու է $174 մլն, իսկ արտադրվող էներգիայի սակագինը` $0,0290 մեկ կիլովատ/ժամի (կՎտժ) համար:«Այգ-1» ծրագրի իրականացման համար ստեղծված «Մասդար Արմենիա» համատեղ ըկերության բաժնետոմսերի 85%-ը պատկանում է Մասդար ընկերությանը, 15%-ը՝ ԱՆԻՖ-ին։ «Ֆլայ Արնա»Հուլիսի 14-ին ԱՆԻՖ-ի եւ Էյր Արաբիա ընկերության միջեւ ստորագրվեց հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր։ Ստեղծվել է անկախ համատեղ ուղեւորափոխադրող ավիաընկերություն, որի բազան հանդիսանում է Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Ընկերությունը՝ հանրային մրցույթով անվանվեց Ֆլայ Արնա (Fly Arna - Armenian National Airlines)։ Չվերթները նախատեսվում է սկսել 2022թ. գարնանը։ ԱՆԻՖ-ի դուստր ընկերության` «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ներդրումային ֆոնդի կողմից իրականացվող ծրագրերը«Սերմից՝ ֆերմա» Ներդրումային ծրագիրն իրականացվում է Երեմյան Փրոջեքթս ընկերությունների խմբի հետ համագործակցությամբ եւ ուղղված է Արմավիրի մարզում բարձրորակ անասնակերի աճեցմանը մոտ 225 հա հողատարածքի վրա: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է $2 մլն-ին համարժեք դրամ, որից Ֆոնդի ներդրման արժեքը կազմում է $0,5 մլն-ին համարժեք դրամ: Ժամանակակից վիրաբուժության կլինիկաԾրագիրի շրջանակներում ներդրումներ են իրականացվել Երեւանում գործող «Ժամանակակից վիրաբուժության կլինիկայի» համար նոր շենքի կառուցման եւ կլինիկայի ընդլայնմանը՝ բավարարելով աճող պահանջարկը, ինչպես նաեւ խթանելով բժշկական զբոսաշրջությունը Հայաստանում։ Նախագծի ընդհանուր արժեքը $1.23 մլն-ին համարժեք դրամ է, որից Ֆոնդի ներդրման չափը կազմում է $0.6 մլն-ին համարժեք դրամ: «Հարդ ռոք կաֆե Երեւան»Ծրագիրը նախատեսում է Հարդ ռոք կաֆեի նախագծի իրականացում Երեւանում`Պուշկին 3/1 հասցեում: «Ֆուդ Ռեփաբլիք»-ի եւ Hard Rock International ընկերության միջեւ ստորագրվել է Ֆրանչայզինգի պայմանագիր։ Ծրագրի իրականացումը նոր խթան կհանդիսանա սպասարկման ոլորտի զարգացմանը՝ նոր չափանիշներ սահմանելով երաժշտական ժամանցի, բիզնեսի եւ սպասարկման որակի կառավարման ոլորտներում։ Հարդ ռոք կաֆեի բացումը Երեւանում նախատեսվում է 2022 թվականի երկրորդ եռամսյակում։ Նախագծի ընդհանուր չափը կազմում է մոտ $2 մլն-ին համարժեք դրամ, որից ֆոնդի ներդրման չափը` $0.5 մլն-ին համարժեք դրամ է: ԵՄ-Հայաստան ՓՄՁ ՖոնդՆերկա պահին ՀՀ-ում գրեթե բացակայում են բիզնեսի ֆինանսավորման այլընտրանքային գործիքները: Ֆոնդի ներդրումը հնարավոր կդարձնի նաեւ FMO-ի ներգրավվածությունը մոտ $7 մլն ներդրման տեսքով, ինչը կստեղծի մուլտիպլիկատիվ էֆեկտ ՀՀ տնտեսության համար, ինչպես նաեւ կնպաստի ֆոնդի համար այլ ներդրողների ներգրավմանը։ Ներդրվող գումարը կազմում է մոտ $4 մլն։Այլ ձեռքբերումներԻնտեսա Սանպաոլոն բանկերի խմբի հետ համագործակցության մեկնարկԱՆԻՖ-ը եւ իտալական Ինտեսա Սանպաոլոն (Intesa Sanpaolo) բանկերի խումբը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով կողմերը կհամագործակցեն իտալական եւ հայաստանյան բիզնես համայնքի համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի շրջանակներում։Իտալական ամենամեծ բանկի եւ ԱՆԻՖ-ի միջեւ համաձայնագիրը երկու երկրների համար նոր տնտեսական հնարավորություններ կբացի։Բարձր որակավորման սեմինարներ` արտահանողների համար«Արտահանման հիմունքները» ծրագրի շրջանակներում, արտահանումը խթանելու եւ արտահանողներին միջազգային շուկա դուրս գալն աջակցելու նպատակով, ԱՆԻՖ-ը կազմակերպել եւ անցկացրել է բարձր որակավորման սեմինարների շարք:Միջազգային «Սենտեո» ընկերության մասնագետների օգնությամբ ուսուցանվել է նոր շուկաներ գրավելու համար անհրաժեշտ գործնական հմտություններ։ Սեմինարներին, ընդհանուր առմամբ, մասնակցել են 30 առաջատար հայկական ձեռնարկությունների հիմնադիրներ, բարձր եւ միջին օղակի ղեկավարներ:Մասնակցելով պոտենցիալ հաջող եւ ռազմավարական բիզնես ծրագրերին՝ ԱՆԻՖ-ն աջակցում է տնտեսության դիվերսիֆիկացիային, պետական միջոցները տնտեսության տարբեր ճյուղերում ներդնելով, ստեղծում հավելյալ արժեք, ինչպես նաեւ նպաստում է ներքին, արտաքին ներդրողների եւ Հայաստանի պետության՝ որպես հուսալի գործընկերոջ հանդեպ վստահության ամրապնդմանը: Tweet Դիտում՝ 2973