Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) եւ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի առաջին եւ ամենամեծ բյուջետային փոխադրող օպերատորը` Էյր Արաբիա ընկերությունը, այսօր հայտարարեցին, որ համատեղ ձեռնարկության կողմից գործարկվող նոր ազգային ավիաընկերությունը կանվանվի Fly Arna («Ֆլայ Արնա»):Անունն ընտրվել է համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի կողմից, 2021 թվականի հուլիսին հայտարարված «Անվանեք ավիաընկերությունը» մրցույթի մասնակիցներից ստացված ավելի քան 500 առաջարկներից:Բոլոր առաջարկների համապարփակ քննարկումներից հետո որպես ավիաընկերության անուն ընտրվեց Fly Arna-ն։ «Արնա» բառը ստացվել է «Հայկական ազգային ավիաուղիներ» (Armenian National Airlines) անունից՝ համատեղելով «ARmenian» բառի առաջին երկու տառերը, «National» եւ «Airline» բառերի առաջին տառերը:Մրցույթը նպատակ ուներ հնարավորություն տալու Հայաստանի քաղաքացիներին մասնակցելու երկրի ազգային ավիաընկերության անվանակոչմանը` արտացոլելով ԱՆԻՖ-ի եւ Էյր Արաբիայի հանձնառությունը` նպաստելու շահագրգիռ կողմերի հնարավորինս ընդգրկուն ներգրավմանը:Ավելի քան 800 մասնակից ԱՆԻՖ-ի սոցիալական ցանցերում եւ էլեկտրոնային հաղորդագրության միջոցով առաջարկել է 500 անուն նոր ավիաընկերության համար: 14.07.2021 | 21:02 Հայկական նոր ազգային ավիաընկերությունը գործելու է բյուջետային բիզնես մոդելով «Շնորհակալ եմ բոլորին մրցույթին ակտիվ մասնակցության համար. դա եւ՛ ոգեշնչող է, եւ, կարծում եմ, արտացոլում է ավիաընկերության հաջողության բոլորիս ընդհանուր տեսլականը եւ ձգտումը» - նշել է ԱՆԻՖ-ի գլխավոր գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը: «Չնայած համավարակով պայմանավորված լուրջ մարտահրավերներին, մենք վստահ ենք, որ Fly Arna-ի համար սա նաեւ շուկային շահեկան ու մրցունակ նոր առաջարկ բերելու հնարավորություն է, որը շոշափելի օգուտներ կբերի մեր պետությանը եւ ժողովրդին»:«Նոր անունը, մեր համոզմամբ, արտացոլում է Հայաստանի ժողովրդի ձգտումները եւ հանդիսանում է ազգային մասնակցության արդյունք՝ ընդգծելով մեր համատեղ ձեռնարկության՝ հանրային շահի առաջնահերթության հանձնառությունը»,- նշել է Էյր Արաբիայի գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալին :«Fly Arna-ն Հայաստանի ավիացիայի համար նոր դարաշրջանի սկիզբ կարող է հանդիսանալ՝ զգալի արժեք ստեղծելով տնտեսության համար եւ խթանելով զբոսաշրջության, հյուրընկալության եւ հարակից բիզնես ոլորտները»,- ասված է հաղորդագրության մեջ:Fly Arna-ն գործելու է որպես բյուջետային ուղեւորատար ավիաընկերություն, որի բազան հանդիսանալու է Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը: Առաջիկա շաբաթների ընթացքում ընկերությունը կդիմի օդանավ շահագործողի վկայականի (AOC) ստացման համար: Մանրամասները՝ գործարկման ամսաթվի, ուղղությունների մասին կհայտարարվի առաջիկայում:ԱՆԻՖ-ը եւ Էյր Արաբիան հայտարարել էին Հայաստանի նոր ազգային ավիաընկերության գործարկման համաձայնագրի մասին 2021 թվականի հուլիսին: Tweet Դիտում՝ 7669