Hard Rock Cafe-ն կգործի Երեւանի կենտրոնում եւ կունենա փակ ու բացօթյա սրահներ

13.12.2021 | 13:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Hard Rock Cafe Yerevan #ԱՆԻՖ #«Dome Arena»
Hard Rock Cafe Yerevan-ը կգործի Պուշկին 3-1 հասցեում գտնվող յուրահատուկ ճարտարապետական ոճ ու պատմություն ունեցող շենքում: 1000 քմ տարածք զբաղեցնող սրճարանը կարող է միաժամանակ ընդունել 290 հյուրի։

Երկհարկանի սրճարանն ունենալու է փակ եւ բացօթյա սրահներ: Առաջին հարկում գտնվող փակ սրահում տեղացի հյուրերը եւ Երեւանի այցելուները կարող են իրենց երեկոն անցկացնել՝ վայելելով կենդանի կատարմամբ որակյալ համերգներ:
 
Սրճարանի բացօթյա սրահը լինելու է Hard Rock Cafe Yerevan-ի երկրորդ հարկում, այստեղ գործելու է նաեւ երաժշտական հուշանվերների ցուցադրություն: Տարբեր ժամանակների աշխարհահռչակ ռոք արտիստների եւ խմբերի նվիրաբերած կամ նրանցից գնված այդ իրերի ցուցադրությունները վաղուց դարձել են Hard Rock սրճարանների հիմնական այցեքարտը:



Hard Rock Cafe Yerevan-ի հյուրերին սպասվելու է նաեւ համերի իսկական հրավառություն՝ Hard Rock-ի մենյուն ընդգրկում է ամենահամեղ եւ ամենաթարմ ուտեստները։ Այնտեղ ներառված են բուրգերներ Original Legendary Signature Steak Burgers շարքից, աղցաններ, սենդվիչներ եւ անուշահամ աղանդեր: Սրճարանն առաջարկում է նաեւ մի շարք ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքներ, այդ թվում՝ Hard Rock-ի ֆիրմային «Փոթորիկ» կոկտեյլը:

Hard Rock Cafe Yerevan-ում գործելու է նաեւ աշխարհահռչակ «Rock Shop»-ը, որտեղ ռոքասերները կարող են գտնել ռոքին առնչվող ամեն ինչ՝ հուշանվերներ, գլխարկներ, աքսեսուարներ եւ այլն:

Hard Rock Cafe-ի Երեւանի ֆրանչայզինգային գործընկերը «Dome Arena» ընկերությունն է, որը հիմնադրվել է «Food Republic» ընկերության եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) կողմից։

«Մենք ուրախ ենք, որ մեր ընկերության համար հոբելյանական 50-րդ տարում Հայաստանը դարձավ Hard Rock ընտանիքի անդամ: Հայաստանում մենք կստեղծենք շուրջ 100 աշխատատեղ։ Հավատում ենք, որ մեր առաջարկած հնարավորությունները դրական ազդեցություն կունենան Հայաստանի սպասարկման ոլորտի վրա: Մենք խոստանում ենք մեր բրենդի ոգին եւ փիլիսոփայությունը բերել երաժշտական եւ սննդային յուրահատուկ ավանդույթներով հարուստ այս երկիր՝ ներկայացնելով  նշանակալի դեր ունեցող այս ռեստորանի ժամանակակից տեսլականը: Տարիների մեր փորձին եւ համաշխարհային երաժշտական մշակույթին ծանոթությունը միայն մի փոքր մասն են այն ամենի, ինչ սպասվում է Հայաստանին Hard Rock Cafe-ի ժամանումից հետո»,-ասել է Hard Rock International ընկերության ֆրանչայզինգի գործառնությունների փոխնախագահ Անիբալ Ֆերնանդեզը:

Hard Rock Cafe Yerevan-ը կբացվի 2022 թվականին։
Դիտում՝ 7010
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW