Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) հայտարարել է «Ֆուդ Ռեփաբլիք» ընկերության հետ համատեղ ծրագրով Hard Rock Cafe աշխարհահռչակ բրենդի Երեւան մուտքի մասին: Օրերս «Ֆուդ Ռեփաբլիք»-ի հիմնադիր տնօրեն Արսեն Հովհաննիսյանը ստորագրել է Hard Rock International ընկերության հետ Ֆրանչայզինգի պայմանագիրը։ԱՆԻֆ-ը ծրագրին մասնակցում է ՔՈՎԻԴ 19-ի տնտեսական հետեւանքների մեղմացման նպատակով ստեղծված դուստր ընկերության հակաճգնաժամային ֆոնդի ծրագրերի շրջանակում։ ԱՆԻՖ-ի եւ «Ֆուդ Ռեփաբլիք»- ի միջեւ պայմանագիրը կնքել են ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ տնօրեն Բելլա Մանուկյանը եւ «Ֆուդ Ռեփաբլիք» ընկերության տնօրեն Արսեն Հովհաննիսյանը։ 09.11.2021 | 22:57 Բելլա Մանուկյան. Ֆոնդը բիզնեսի ֆինանսավորման այլընտրանքային աղբյուր է Hard Rock Cafe Yerevan-ի բացումը Երեւանում նախատեսվում է 2022 թվականի երկրորդ եռամսյակում:Արսեն Հովհաննիսյանը, ում ընկերությանն են պատկանում հանրային սննդի ոլորտում տարիների հաջողված փորձ ունեցող Wine Republic, Thaiwine Republic, Asador, Mao եւ Point of View ռեստորանները, Hard Rock Cafe ցանցի հետ բանակցությունները սկսել էր դեռեւս 2019 թվականին։«Համաշխարհային ճանաչում ունեցող նման ընկերության Ֆրանչայզի բացումը Երեւանում ոչ միայն լավ նվեր կլինի հայ սպառողի եւ մայրաքաղաքի հյուրերի համար, այլեւ նոր խթան կհանդիսանա սպասարկման ոլորտի զարգացման գործում՝ նոր չափանիշներ սահմանելով երաժշտական ժամանցի, բիզնեսի եւ սպասարկման որակի կառավարման ոլորտներում։ Ռոքի ավանդույթներն իրենց տունը կվերագտնեն Հայաստանում։ Ուրախ կլինենք Երեւանը դարձնել նոր գրավիչ կետ Hard Rock Cafe-ի բոլոր սիրահարների համար»,- ասել է Արսեն Հովհաննիսյանը ։ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանը գոհունակություն է հայտնել նման հանրաճանաչ բրենդի՝ Հայաստան մուտք գործելու առիթով. «Վստահ ենք, որ պետական աջակցությունն առավել արդյունավետ է, երբ բիզնեսն ինքն ունի ընդլայնման, նոր նախաձեռնության տեսլական եւ պատրաստակամություն։ Մեր գործընկերների փորձն ու աշխարհահռչակ բրենդի ներկայությունը մայրաքաղաքում ոչ միայն հաջող բիզնես ծրագիր կդառնա, այլեւ կնպաստի Երեւանի տուրիստական գրավչությանը»։ԱՆԻՖ-ը համաֆինանսավորում է ծրագիրը՝ 48% մասնակացության չափով։ Բիզնես աջակցության բոլոր ծրագրերում ԱՆԻՖ-ի հակաճգնաժամային ֆոնդի գործակցության նախապայմաններից է ձեռնարկատիրոջ առնվազն 50.1%-ի համաֆինանսավորման պատրաստակամությունը։ Առաջին Hard Rock Cafe-ն բացվել է Լոնդոնի կենտրոնում 1971 թվականին: Այսօր ցանցը գործում է ավելի քան 68 երկրներում, շուտով նաեւ՝ Հայաստանում։ Tweet Դիտում՝ 10745