COVID-19-ի հետեւանքով ստեղծված ճգնաժամի հաղթահարման եւ տնտեսական երկարաժամկետ զարգացման նպատակով՝ 2020 թվականի մայիսին ստեղծվեց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) դուստր ընկերության կողմից կառավարվող` «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» փակ, ոչ հրապարակային, պայմանագրային, մասնագիտացված ներդրումային ֆոնդը։Ֆոնդի հիմնական նպատակը տնտեսության մեջ մասնավոր կապիտալի ներհոսքի խթանումն է եւ դրա միջոցով կապիտալի երկարաժամկետ, կայուն աճի ապահովումը։ Ֆոնդի ակտիվ գործունեությունը սկսվել է 2021թ. սկզբից։Banks.am-ը զրուցել է դուստր ընկերության տնօրեն Բելլա Մանուկյանի հետ։Ֆոնդը կիսում է բիզնես ռիսկերը ձեռնարկատերերի հետ«Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը ստեղծվեց COVID-ի երկարաժամկետ ազդեցությունը մեղմելու նպատակով։ Այն տնտեսական առաջին երկարաժամկետ ծրագիրն էր, որը կոչված էր օգնելու բիզնեսներին՝ կյանքի կոչելու նոր գաղափարներ՝ ստեղծված բավականին բարդ պայմաններում։ Հիմնական նպատակը մասնավոր կապիտալի ներհոսքը դեպի տնտեսություն ապահովելն էր՝ ռիսկը բիզնեսի հետ համատեղ կիսելով։ Նպատակը հստակ էր․երբ բիզնեսը գիտակցում է, որ իր հետ համատեղ ներդրում է արվում, այսինքն` կա համաֆինանսավորող կայուն գործընկեր, ով պատրաստ է իր հետ ճանապարհ անցնել՝ ռիսկերը էականորեն կրճատվում են։Ֆոնդի կանոնները ենթադրում էին մասնավորի կողմից նվազագույնը Ֆոնդի ներդրման չափով ներդրում ծրագրում եւ անհրաժեշտության պարագայում՝ ֆինանսավորման ներգրավում բանկերից։ Այսինքն, մեկ միավոր ներդրումը ֆոնդի կողմից պետք է ապահովեր մի քանի անգամ ավելի մեծ կապիտալի ներհոսք տնտեսություն։Սա է այն հիմնական խթանը, որի միջոցով կյանքի կկոչվեն նոր բիզնես ծրագրեր, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կաճի բիզնես ակտիվությունը։ Սկզբում թիրախավորել էինք ամենախոցելի ոլորտները՝ տուրիզմը, առողջապահությունը, արդյունաբերությունը։ Հետագայում, ելնելով բիզնես միջավայրի պահանջներից, շրջանակն ընդլայնվեց։ Բելլա Մանուկյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Գրավ չի պահանջվումՄեր գործունեության սկզբում մեզ ոչ թե թերահավատորեն էին վերաբերվում, այլ ծանոթ չէին ֆինանսավորման այս ձեւաչափին։Հայաստանում, երբ բիզնեսը ցանկանում է գումար ներգրավվել, հիմնականում դա տեղի է ունենում բանկային վարկի ստացման միջոցով։ Մենք փաստացի այլընտրանքային ֆինանսավորման աղբյուր ենք, որը տնտեսական գործունեություն ծավալողների համար փոքր ինչ անծանոթ էր։Ֆոնդն իր հետ բերում է իր խաղի կանոնները, որոնք հիմնված են միջազգային լավագույն փորձի վրա, մասնավորապես․ի տարբերություն բանկային վարկի, ներդրումները չունեն ներդրված գումարի ամսական հետվերադարձի ժամանակացույց, չի պահանջվում ներդրված գումարը մի քանի անգամ գերազանցող ապահովման միջոց (անշարժ գույք, շարժական գույք եւ այլն), լրացուցիչ կոմիսիոն վճարներ եւ այլն։Մենք ֆինանսական գործընկերներ/բաժնետեր ենք դառնում, իսկ արդյունքները ամփոփվում են համատեղ տարեկան կտրվածքով, որի հիման վրա էլ բիզնեսից ստացած եկամուտները բաշխվում են համամասնորեն։«Ինչու՞ պետք է բիզնեսի եկամուտները կիսել» հարցն է հաճախ առաջանում, որին տալիս ենք հետեւյալ պատասխանը․- Մասնակցելով ընկերության կապիտալում՝ ֆոնդը բիզնես ռիսկ է կիսում, կարելի է ասել, որ ստանձնում է բարձր ռիսկ եւ դառնում ծրագրի բաժնետեր։ Սա էլ ենթադրում է համագործակցության համարժեք ձեւաչափ։Բանկին այլընտրանքԲիզնեսի ֆինանսավորման հիմնական աղբյուրն այս պահին էլ առեւտրային բանկերն են, որոնք ի տարբերություն մասնավոր կապիտալի ֆոնդի՝ առավել պակաս ռիսկային ներդրող են։ Զարգացած տնտեսություններում հիմնական ֆինանսավորման աղբյուր են հանդիսանում թե՛ բանկերը եւ թե՛ մասնավոր կապիտալի ֆոնդերը։Ֆոնդի հետ գործակցելու համար բիզնեսները պետք է կարողանան ապացուցել, որ բիզնես ծրագիրը շահութաբեր եւ թափանցիկ է լինելու, ունենալու է հավելյալ դրական էֆեկտներ, քանի որ մեր նպատակներից է նաեւ օգնել ձեռնարկատերերին՝ բարձրացնելու իրենց բիզնեսի նշաձողը։ Բելլա Մանուկյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Այս տարվա վերջում կունենանք մոտ 8 կամ 9 հաստատված ծրագիր, որոնցից յուրաքանչյուրում ֆոնդի նվազագույն ներդրումը 500,000 ԱՄՆ դոլար է՝ մասնավորի կողմից համարժեք կամ ավելի մեծ ներդրմամբ՝ արդեն իսկ կատարված ներդրումներով կամ նոր ակտիվներով/դրամական միջոցներով ։Առաջարկների համար բաց ենքԾրագրային առաջարկների պակաս չենք զգացել։ Հաճելի է արձանագրել, որ բիզնես համայնքը մեզ ճանաչում է ու դիտարկում որպես հնարավոր գործընկեր։ Մինչ օրս մոտ 250 բիզնես գաղափարներ ենք դիտարկել։Ոլորտային որեւէ սահմանափակում չկա, մեզ կարող են դիմել ցանկացած ոլորտում գործունեություն իրականացնել ցանկացող եւ արդեն գործող բիզնեսներ, որոնք պատրաստակամ են իրենց կողմից նոր ներդրումային ծրագրերում ներդնել նվազագույնը 500 հազար ԱՄՆ դոլարի չափով գումար։Ֆոնդը դիտարկում է նաեւ ակտիվների տեսքով ներդրումը։ Օրինակ, եթե կա հողատարածք կամ անշարժ եւ շարժական գույք, որը կարելի է դիտարկել ծրագիրն իրականացնելու նպատակով, դա եւս դիտարկվում է որպես ներդրում։Ներդրողը պետք է պատրաստակամ լինիՆերդրողը ֆոնդին պետք է ընդունի որպես գործընկեր եւ ոչ որպես հովանավոր կամ աջակից։ Բիզնեսի հետ գործակցելիս ֆոնդը համատեղ ընկերությունում բաժնետոմսեր է ձեռք բերում եւ ունենում է 25-ից 49 տոկոս մասնաբաժնային մասնակցություն։Ներդրումից հետո բիզնեսի ակտիվ կառավարումն իրականացնում է գործընկերը։Բիզնեսի համար պետք է ընդունելի լինի, որ ներդրումից հետո մենք դառնում ենք գործընկեր, մասնակցում ենք համատեղ ծրագրին, ընկերության տնօրենների խորհրդում եւ որոշումների կայացման գործընթացում։Ֆոնդը ստեղծված է 10 տարի ժամկետովՄասնավոր կապիտալի ֆոնդերի պարագայում սա ընդունված ժամկետ է։ Առաջին 5 տարին համարվում է ֆոնդի ակտիվ ներդրումային ժամանակաշրջանը, իսկ հաջորդող 5 տարին՝ ֆոնդի բիզնեսից դուրս գալու ժամանակաշրջանն է։ Այդ պրոցեսը տեղի է ունենում բաժնետոմսերը ներդրողին վաճառելու ձեւաչափով։ Բելլա Մանուկյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Քանի որ սա հակաճգնաժամային ֆոնդ է, առաջնային նպատակը ոչ թե ծրագրերում երկարաժամկետ մասնակցություն ունենալն է, այլ բիզնեսի հետ համատեղ ներդրում ունենալն ու բիզնեսի լիարժեք կայացման փուլում՝ բիզնեսից դուրս գալը։Հաջողված նախագծերըՀաջողված առաջին նախագիծն իրականացրել ենք «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի հետ՝ անասնակերի աճեցման ծրագիրն է։ Ի սկզբանե ընկերությունն իր անասնակերը գնում էր Արցախից, բայց պատերազմից հետո դա այլեւս հնարավոր չէր։ Խնդիր կար ֆերմաներին ապահովել անասնակերով, որի շուկան Հայաստանում չկար, ամբողջ անասնակները պետք էր ներկրել արտերկրից։Ներդրումային ծրագիրը մեկնարկեց ս.թ. փետրվարից եւ արդյունքում մենք կարողացանք ստանալ գյուղատնտեսական ամբողջական ցիկլը։Երկրորդ ծրագիրը առողջապահության ոլորտում է, վերաբերում է Երեւանում գործող ժամանակից վիրաբուժության կենտրոնի ընդլայնմանը։ Սա ռազմավարական շատ կարեւոր ծրագիր է, որը դիտարկում ենք առողջապահական տուրիզմի զարգացման տեսանկյունից։Հյուրընկալության ոլորտում ծրագիր ունենք՝ միջազգային լայն ճանաչում ունեցող ընկերություն է մուտք գործելու Հայաստան: Մեկ այլ ծրագիր ունենք լոգիստիկ ոլորտում, եւս մեկը՝ տուրիզմի ոլորտում եւ այլն։Ներդրումային որոշումների կայացումըՄեր վերլուծաբանների թիմը մանրամասնորեն ուսումնասիրում է ծրագրերը։ Պայմանների համապատասխանության, թիմի դրական դատողության դեպքում դրանք տեղափոխվում են որոշում կայացնելու դաշտ՝ ներդրումային հանձնաժողով, որը բաղկացած է ներդրումային մեծ փորձ ունեցող փորձագետներից։Մեր բիզնեսներում կորպորատիվ կառավարման մշակույթն առայժմ բարձր մակարդակի վրա չէ: Շատ հաճախ որոշումների կայացման թափանցիկության եւ պատշաճ հաշվետվողականության հետ կապված խնդիրներ են առաջանում: Մեր մասնակցությունը իր հետ բերում է մի շարք պահանջներ եւ սահմանում որոշակի նշաձող: Օրինակ, ամեն տարի ընկերությունում պետք է աուդիտ անցկացվի, մեզ պետք է տրամադրվեն եռամսյակային հաշվետվություններ եւ այլն:Մեր պատասխանատվությունն ու պարտավորությունն է ներդրումային ծրագրից ամեն օր տեղեկացված լինելը, ինչը երբեմն բիզնեսների ղեկավարների շրջանում կարող է տարակուսանք առաջացնել, բայց պետք է հստակ հասկանալ, որ բաժնետեր դառնալով՝ մենք ձեռք ենք բերում նույն իրավունքները, ինչ մնացած բաժնետերը:Լուսին ՄկրտչյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 39557