ԱՆԻՖ-ի ներդրումային ֆոնդը $4 մլն կներդնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
18.10.2021 | 14:26 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ moneycompass.com

Վերջինիս հանձնառված կապիտալն այսպիսով կդառնա $50 մլն, որն ուղղակիորեն ներդրվելու է ՀՀ տնտեսության մեջ։ Նպատակը՝ Հայաստանում գործող մասնավոր ընկերությունների բաժնետիրական կապիտալի մեջ ներդրումներ իրականացնելն է՝ բիզնեսի ընդլայնման նախագծերի իրագործման նպատակով։
Ֆոնդում մասնակցություն կունենա նաեւ Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է Նիդերլանդների կառավարությանը։ FMO-ի մասնակցությունը կնպաստի Հայաստանում մասնավոր կապիտալի շուկայի զարգացմանը, որն իր հերթին հասանելի կդարձնի ֆինանսավորումը ՓՄՁ-ների համար եւ կօգնի ստեղծել նոր աշխատատեղեր։
«Այսօր Հայաստանում գրեթե բացակայում են բիզնեսի ֆինանսավորման այնպիսի այլընտրանքային գործիքներ, ինչպիսիք են մասնավոր բաժնեմասային ֆոնդերը: Այս ներդրումը ռազմավարական նշանակություն ունի՝ հաշվի առնելով նաեւ իր հետ բերող եվրոպական մեծ ներդրող՝ FMO-ի հավելյալ ներդրումը։ ԱՆԻՖ-ի համար այս ներդրումը հատկապես կարեւոր է ոչ միայն ՀՀ տնտեսության, այլեւ կապիտալի շուկաների զարգացման գծով առաջընթացի ապահովմանը նպաստելու առումով»,- նշել է ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանը ։
«Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ԱՆԻՖ-ին այս որոշման համար, ինչն արտահայտում է «ԵՄ Հայաստան ՓՄՁ Ֆոնդի» հանդեպ վստահությունը՝ հիմք դնելով Ամբեր Կապիտալի եւ ԱՆԻՖ-ի միջեւ երկարաժամկետ եւ փոխշահավետ գործակցության»,- իր հերթին ասել է Ամբեր Կապիտալ Հայաստանի կառավարող գործընկեր Անուշ Սիմոնյանը։
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: