Չինական բանկերը դադարեցնում են գործակցությունը Ջեկ Մայի Ant Group-ի հետ

09.02.2021 | 16:12 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Ant Group #Ջեկ Մա
Առնվազն 10 չինական բանկ դադարեցնում է վարկերի տրամադրումը Ջեկ Մային պատկանող Ant Group առցանց հարթակի միջոցով, որն ավելի քան 500 միլիոն չինացիներին տրամադրում է չապահովված փոխառություններ, հայտնում է Frank Media-ն՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը:

Վարկավորման դադարեցման պատճառները կապված են կարգավորիչի պահանջների հետ: Առցանց վարկերի նկատմամբ չինական կարգավորիչի պահանջների խստացման մասին հայտնի դարձավ անցած տարվա աշնանը՝ Ant Group-ի IPO-ին նախապատրաստման ընթացքում, այնուհետեւ՝ IPO-ի սկանդալային չեղարկմանը զուգընթաց: IPO-ի ընթացքում խումբը նախատեսում էր ներգրավել $35 մլրդ: Չինաստանի ֆինանսական իշխանությունները բանկերին եւ Ant-ին կոչ արեցին քննարկել վարկավորման սահմանաչափերը, պարզաբանում է գործակալությունը:



Չինացի պաշտոնյաները ներկայացրել են կանոնների նոր նախագիծ, որը կանդրադառնա շուրջ 200 միկրոֆինանսական հաստատությունների գործունեության վրա: Կանոնները մշակվել են անցյալ տարվա ընթացքում, սակայն դեռ ուժի մեջ չեն մտել: Դրանք, մասնավորապես, նախատեսում են կապիտալի նկատմամբ նոր պահանջների ներդնում, ինչպես նաեւ ֆինտեխ հարթակների համար պարտավորություններ՝ բանկերի հետ համատեղ փոխառությունների ֆինանսավորում առնվազն մեկ երրորդով:

Ant-ի հարթակի միջոցով փոխառությունների հիմնական մասը տրամադրվում է շուրջ 100 գործընկեր բանկերի կողմից: Bernstein հետազոտական ընկերության գնահատմամբ՝ համատեղ վարկավորման պահանջի ներդնումը կնշանակի, որ Ant-ը ստիպված կլինի ինքնուրույն տրամադրել մոտ 520 միլիարդ յուանի վարկեր: Ներկայումս հարթակի միջոցով անցնում են 1,7 տրիլիոն յուանի ($263 միլիարդի) վարկեր:



Ըստ Bloomberg-ի՝ Ant-ը չինական կարգավորիչ մարմինների հետ համաձայնեցրել է խմբի վերակազմավորման սխեման: Համաձայնեցված պլանը ենթադրում է նոր հոլդինգի կազմ տեղափոխել Ant-ի բոլոր ստորաբաժանումները՝ բլոկչեյնից մինչեւ սննդի առաքում: Նախկինում խումբն առաջարկում էր հոլդինգի մեջ ներառել միայն ֆինանսական ակտիվները: Նոր կառույցին կարգավորիչը կներկայացնի գրեթե նույն պահանջներն, ինչ բանկերին:

«Չնայած Ant-ի վերակազմավորումը մեկ քայլ կմոտեցնի վերջինիս IPO-ին, այնուամենայնիվ, խմբի բոլոր ստորաբաժանումները կբախվեն կապիտալի, փոխառու միջոցների եւ գնագոյացման լրացուցիչ սահմանափակումներին»,- կարծում է Հոնկոնգում Bloomberg Intelligence-ի ավագ վերլուծաբան Ֆրենսիս Չանը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 13886
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW