Չինաստանի իշխանությունները մտադիր են ստիպել մի շարք չինական տեխնոլոգիական ընկերություններին, ներառյալ՝ Ant Group-ը, Tencent-ը եւ JD.com-ը, ներկայացնել իրենց հաճախորդներին տրամադրած վարկերի մասին տեղեկատվությունը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը:Նշված միջոցները նախատեսվում է ձեռնարկել՝ չափից դուրս ծավալի փոխառությունները կանխելու, ինչպես նաեւ խարդախության դեպքերը բացառելու նպատակով: Փոխառու միջոցների մասին տեղեկատվությունը կտրամադրվի պետական վարկային գործակալություններին: Ant Group ֆինանսա-տեխնոլոգիական ընկերությունը, հեռահաղորդակցության ոլորտի հսկա Tencent-ը եւ առցանց առեւտրի JD.com հարթակն ունեն ֆինանսական սերվիսներ, որոնց միջոցով իրենց հաճախորդներին տրամադրում եմ վարկավորման ծառայություններ: Վերջին ամիսներին Չինաստանի իշխանությունները խստացրել են վերահսկողությունը շուկայի եւ ֆինանսական հատվածի նկատմամբ: 2020-ի դեկտեմբերին Չինաստանի շուկայի կարգավորման գլխավոր պետական վարչությունը տուգանել է չինական երեք էլեկտրոնային առեւտրի հարթակներին՝ Tmall-ին, JD.com-ին եւ Vipshop-ին, «Ամուրիների օրը» (նոյեմբերի 11-ին) իրականացրած վաճառքների ընթացքում «ոչ պատշաճ գնային վարքի» համար:Անցած ամիս կարգավորիչը տուգանել է նաեւ Alibaba-ին եւ Tencent-ին`գործարքների կնքման մասին իրազեկման կանոնները խախտելու համար: Բացի այդ, հետաքննություն է սկսվել Alibaba-ի նկատմամբ՝ հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու մեջ կասկածվելու համար:Նոյեմբերի սկզբին Շանհայի ֆոնդային բորսան որոշում էր կայացրել հետաձգել Ant Group-ի ցուցակումը` ֆինտեխի կարգավորող միջավայրում տեղի ունեցած լուրջ փոփոխությունների պատճառով, որոնք ի հայտ եկան Չինաստանի վերահսկիչ մարմինների հետ ընկերության խորհրդակցությունների ընթացքում: Դա հանգեցրեց նրան, որ Հոնկոնգում չեղարկվեց բաժնետոմսերի նախնական հանրային առաջարկը: Այս ցուցակումը խոստանում էր դառնալ աշխարհում ամենախոշորը եւ ներգրավել առնվազն $34,5 մլրդ:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 19757