Չինաստանի առցանց առեւտրի հսկա Alibaba-ի բաժնետոմսերի գներն աճել են ավելի քան 9%-ով այն բանից հետո, երբ անցած տարվա հոկտեմբերից ի վեր ընկերության հիմնադիր Ջեկ Ման այսօր առաջին անգամ հայտնվել է հանրության առջեւ:Մասնավորապես, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Alibaba-ի բաժնետոմսերը թանկացել են 9,34%-ով ՝ մեկ բաժնետոմսի դիմաց կազմելով 267 հոնկոնգյան դոլար:Ավելի վաղ չինական լրատվամիջոցները հայտնել էին, որ այսօր Ջեկ Ման տեսակապի միջոցով զրուցել է երկրի տարբեր մարզերի գյուղերի ուսուցիչների հետ:Միլիարդատերը անհետացել էր տեղեկատվական դաշտից եւ հոկտեմբերի վերջից չեր հայտնվում հանրության առջեւ, ինչը վերջինիս անհետանալու մասին լուրերի առիթ էր դարձել:Այս լուրերն ամրապնդվեցին նոյեմբերի սկզբին Շանհայի եւ Հոնկոնգի բորսաներում Ant Group ֆինանսական եւ տեխնոլոգիական ընկերության բաժնետոմսերի ռեկորդային տեղաբաշխման խափանման մասին հաղորդագրություններով: 11.01.2021 | 16:33 Չինաստանը խստացնում է պահանջները տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ Բաժնետոմսերի կրկնակի տեղաբաշխումը, որը պետք է դառնար աշխարհում ամենախոշորը, անսպասելի կասեցվեց կարգավորիչի կողմից: Նշվում է, որ դրան նախորդել էր հոկտեմբերին Ջեկ Մայի հրապարակային ելույթը, ով իր խոսքում մեջբերել էր Չինաստանի նախագահի բառերը եւ խիստ քննադատության ենթարկել երկրում բարձր տեխնոլոգիաների ոլորտը կարգավորող կանոնները:Դեկտեմբերի վերջին նաեւ հայտնի դարձավ նաեւ, որ Alibaba-ն Չինաստանի շուկայի վերահսկման ծառայությունից ծանուցագիր է ստացել ընկերության նկատմամբ հետաքննություն սկսելու մասին` մենաշնորհային գործողություններ կատարելու կասկածանքով: Tweet Դիտում՝ 4980