Citigroup-ի ղեկավար․ Սա վարկային ճգնաժամ չէ
24.03.2023 | 12:01 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ cnn.com

Ինչպես հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը, Ֆրեյզերը նշել է, որ բջջային հավելվածները թույլ են տալիս մի քանի հպումով միլիոնավոր դոլարներ փոխանցել՝ ռիսկեր ստեղծելով ֆինանսական հաստատությունների համար։
«Սա ամբողջովին փոխում է խաղի կանոնները, համեմատած այն վիճակի հետ, ինչ մենք տեսել ենք նախկինում»,- ասել է նա: Ֆրեյզերի խոսքով՝ տեղի են ունեցել կտրուկ փոփոխություններ այն հարցում, թե ինչպես են բանկերը կառավարում իրենց ֆինանսները, իսկ կարգավորիչ մարմիններն՝ արձագանքում սնանկացման ռիսկին: «Եղել է մի քանի թվիթ, իսկ հետո ամեն ինչ շատ ավելի արագ զարգացավ, քան երբեւէ եղել է պատմության մեջ»,- այսպես է նա նկարագրել Silicon Valley Bank-ի (SVB) փլուզման հետ կապված իրավիճակը։
Կարգավորիչ մարմինները «լավ աշխատանք կատարեցին՝ շատ արագ արձագանքելով»,- հավելել է Citigroup-ի ղեկավարը: Նա նշել է, որ միայն մի քանի բանկեր են սնանկացել, իսկ խոշորները նախկինի պես բավականաչափ կապիտալացված են։ «Սա այն չէ, ինչ կատարվեց անցած անգամ: Սա վարկային ճգնաժամ չէ»,- ասել է Ֆրեյզերը՝ նկատի ունենալով 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը:
«Սա մի իրավիճակ է, երբ մի քանի բանկեր ունեն որոշակի խնդիրներ, եւ ավելի լավ է համոզվենք, որ մենք կանխում ենք դա սաղմնային վիճակում»,- նշել է նա:
Citigroup-ն ԱՄՆ 11 խոշորագույն բանկերից էր, որոնք միավորվեցին՝ First Republic Bank-ին $30 միլիարդի ավանդ տրամադրելու համար: Citigroup-ը հետաքրքրված չէ First Republic Bank-ով, ասել է Ֆրեյզերը: Նա հրաժարվել է մեկնաբանել խնդրահարույց բանկի ընթացիկ վիճակը, սակայն հավելել է, որ այն «ակտիվորեն աշխատում է իր առջեւ ծառացած խնդիրները լուծելու վրա»:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: