ԱՄՆ խոշոր բանկերը $30 մլրդ-ի «վստահության» ավանդ են ներդրել First Republic Bank-ում

17.03.2023 | 13:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ #First Republic Bank #ավանդ
Ամերիկյան որոշ խոշոր բանկեր $30 միլիարդի ավանդ են ներդրել First Republic Bank-ում՝ վերջինիս վարկային վարկանիշի իջեցումից հետո:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ֆինանսական հաստատությունների կողմից նախօրեին տարածված համատեղ հայտարարության մեջ։

Չապահովագրված ավանդի համար գումար են հատկացրել Bank of America-ն, Citigroup-ը, JPMorgan Chase-ը, Wells Fargo-ն, Goldman Sachs-ը, Morgan Staney-ը: Ինչպես նշվում է հայտարարության մեջ, «այս ներգործությամբ ԱՄՆ խոշորագույն բանկերն իրենց վստահությունն են հայտնում First Republic-ին եւ տարբեր չափերի այլ բանկերին»՝ արտահայտելով նրանց օգնելու հանձնառությունը:

«Տարածաշրջանային, միջին եւ փոքր բանկերը մեր ֆինանսական համակարգի առողջ գործունեությունն ապահովելու առանցքային օղակն են»,- նշված է փաստաթղթում։



Նախօրեին Bloomberg-ը հայտնել էր, որ ամերիկյան First Republic Bank-ը, որի բաժնետոմսերը Silicon Valley Bank-ի (SVB) հետ կապված իրավիճակի ֆոնին վերջին հինգ նստաշրջաններում էժանացել են գրեթե 70%-ով, այլ ռազմավարական տարբերակների հետ մեկտեղ դիտարկում է բիզնեսի վաճառքի հնարավորությունը: Բանկը ուսումնասիրում է նաեւ լրացուցիչ իրացվելիություն ներգրավելու հնարավորությունը

S&P Global Ratings եւ Fitch Ratings վարկանիշային գործակալություններն իջեցրել են First Republic Bank-ի վարկանիշները մինչեւ սպեկուլյատիվ կատեգորիայի՝ բանկից ավանդների արտահոսքի պատճառով։ Շաբաթվա սկզբին Moody's-ը բանկի վարկանիշները տեղադրել է վերանայման՝ իջեցնելու հնարավորությամբ:
Դիտում՝ 8398
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW