Ամերիկյան First Republic Bank-ը դիտարկում է այդ թվում բիզնեսի վաճառքի հնարավորությունը
16.03.2023 | 17:31 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ nbcbayarea.com

Finmarket-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների տվյալները։
Նրանց խոսքով՝ բանկը ուսումնասիրում է նաեւ լրացուցիչ իրացվելիություն ներգրավելու հնարավորությունը։ First Republic Bank-ը, որը մասնագիտացած է մասնավոր հաճախորդների սպասարկման եւ ունեցվածքի կառավարման ոլորտում, կարող է հետաքրքրել իր որոշ խոշոր մրցակիցներին, ասել են աղբյուրները:
S&P Global Ratings եւ Fitch Ratings վարկանիշային գործակալությունները նախօրեին իջեցրել են First Republic Bank-ի վարկանիշները մինչեւ սպեկուլյատիվ կատեգորիայի՝ բանկից ավանդների արտահոսքի պատճառով։ Շաբաթվա սկզբին Moody's-ը բանկի վարկանիշները տեղադրել է վերանայման՝ իջեցնելու հնարավորությամբ:
Կիրակի օրը բանկը հայտարարեց, որ ամրապնդել է իր ֆինանսական դիրքն ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգից եւ JPMorgan Chase & Co.-ից ստացված «լրացուցիչ իրացվելիության» հաշվին եւ ունի ավելի քան $70 միլիարդի ռեսուրսներ:
Բացի այդ, First Republic Bank-ը հայտնել է, որ, ի տարբերություն ամերիկյան կարգավորիչների կողմից փակված Silicon Valley Bank-ի, որը կենտրոնացած էր ստարտափների վարկավորման վրա, նման հաճախորդների հաշիվների մասնաբաժինը բանկում փոքր է եւ կազմում է ընդամենը մոտ 9%:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: