Եվրոպայի ֆինանսական կարգավորիչները հայտարարել են ԱՄՆ իշխանությունների «ոչ կոմպետենտ» մոտեցման մասին՝ ամերիկյան Silicon Valley Bank-ի (SVB) փլուզման հետեւանքները վերացնելու հարցում:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր գրում է Financial Times-ը։Պարբերականը նշում է, որ 2008 թվականի ճգնաժամը հանգեցրել է բանկերի փլուզման հետեւանքները նվազագույնի հասցնելու մոտեցումների լուրջ փոփոխությունների։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր այն «սեփականատերերի, պարտատոմսեր տնօրինողների եւ այլ չապահովված վարկատուների, այդ թվում՝ ավանդատուների վրա կորուստները տեղափոխելու մասին, որոնց միջոցները գերազանցում էին իրենց երկրի երաշխիքային սահմանաչափը»։Թերթը գրում է, որ այժմ Եվրոպայի առաջատար քաղաքական գործիչները մասնավոր զրույցներում «վրդովմունքն ենք հայտնում» սնանկ բանկի ավանդատուներին փրկելու ԱՄՆ որոշման վերաբերյալ, ինչը կարող է խաթարել միջազգային համաձայնագրերը։ Պարբերականի զրուցակիցներից մեկն ասել է, որ ցնցված է Վաշինգտոնի «լիակատար եւ բացարձակ ոչ կոմպետենտ մոտեցումից»։Ավելի վաղ Citadel հեջ ֆոնդի ղեկավար, միլիարդատեր Քեն Գրիֆինը հայտարարել էր, որ ԱՄՆ ղեկավարությունը ոչնչացնում է կապիտալիզմի սկզբունքները՝ փրկելով ավանդատուներին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ տնտեսական համակարգը բավականաչափ կայուն է՝ դիմանալու ավանդատուների միջոցների կորուստների հարվածին, իսկ ընտրված մոտեցումն անտարբեր է դարձնում ֆինանսական հաստատությունների ղեկավարներին, որոնք չափազանց ռիսկային որոշումներ են կայացնում՝ ճգնաժամի ժամանակ հույսը դնելով պետության վրա: 14.03.2023 | 09:34 Բայդեն․ Փակված բանկերի ավանդատուները պաշտպանված կլինեն, ներդրողները՝ ոչ Օրերս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ամերիկացիներին ուղղված իր ելույթում հայտարարել էր, որ բոլոր հաճախորդները, որոնք ավանդներ են ունեցել փակված բանկերում, կարող են հանգիստ լինել. «նրանք պաշտպանված կլինեն»։ Իսկ ներդրողները պաշտպանված չեն լինի։ «Նրանք ռիսկի դիմեցին՝ հասկանալով դա: Երբ ռիսկը չի արդարանում, ներդրողները կորցնում են իրենց միջոցները: Այսպես է աշխատում կապիտալիզմը»,- ընդգծել էր Սպիտակ տան ղեկավարը։ԱՄՆ-ում Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիան երաշխավորում է մինչեւ $250 000-ի վերադարձ, սակայն SVB-ի եւ Signature Bank-ի դեպքում, ԱՄՆ կառավարության որոշմամբ, բոլոր ավանդատուներին ամբողջ ծավալով հասանելի կլինեն իրենց միջոցները: Tweet Դիտում՝ 5985