ԱՄՆ վարչակազմը մտադիր է ավելի կոշտ կարգավորիչ նորմեր կիրառել ամերիկյան բանկային համակարգի նկատմամբ ՝ հաշվի առնելով Silicon Valley Bank-ի (SVB) եւ Signature Bank-ի փլուզումը:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ամերիկացիներին ուղղված ելույթում նախօրեին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։«Ես կդիմեմ ԱՄՆ Կոնգրեսին եւ բանկային հատվածի կարգավորիչներին՝ նպատակ ունենալով խստացնել կանոնները բանկերի համար եւ նվազեցնել բանկերի նման ձախողման վտանգը: Դա ուղղված է նաեւ ամերիկացիների աշխատատեղերն ու փոքր բիզնեսը պաշտպանելուն»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը:Բայդենը խոստացել է, որ շարքային ավանդատուները, բայց ոչ ներդրողները, կստանան իրենց բոլոր միջոցները SVB-ում եւ Signature Bank-ում։ Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ այդ բանկերի ղեկավարությունը կհեռացվի աշխատանքից։«Բոլոր հաճախորդները, ովքեր ավանդներ են ունեցել այս բանկերում, կարող են հանգիստ լինել. նրանք պաշտպանված կլինեն։ Եվ այսօրվանից նրանց հասանելի կլինեն իրենց գումարները: Հարկատուները կորուստներ չեն կրելու։ Միջոցները կտրամադրվեն այն վճարումներից, որոնք բանկերը կատարում են ավանդների երաշխավորման հիմնադրամին»,- հայտարարել է նախագահը։ 13.03.2023 | 11:07 Բայդենը մտադիր է պատասխանատվության ենթարկել SVB-ի սնանկացման համար մեղավորներին «Երկրորդ՝ այս բանկերի ղեկավարությունը կհեռացվի աշխատանքից։ Եթե բանկը անցնում է Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիայի վերահսկողության տակ, ապա մարդիկ, ովքեր կառավարել են այդ բանկը, այլեւս չպետք է աշխատեն այնտեղ:Երրորդ՝ այս բանկերում ներդրողները պաշտպանված չեն լինի։ Նրանք ռիսկի դիմեցին՝ հասկանալով դա: Երբ ռիսկը չի արդարանում, ներդրողները կորցնում են իրենց միջոցները: Այսպես է աշխատում կապիտալիզմը»,- հայտարարել է Բայդենը։Նրա խոսքով՝ «կարեւոր հարցեր կան, թե ինչպես են այդ բանկերն, ընդհանրապես, հայտնվել նման իրավիճակում»: «Մենք պետք է լիարժեք հաշվետվություն ստանանք, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչու: Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է նախագահը։«Վերջապես, մենք պետք է նվազեցնենք նման իրավիճակի կրկնության ռիսկը»,- հավելել է նա:ԱՄՆ-ում Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիան երաշխավորում է մինչեւ $250 000-ի վերադարձ, սակայն SVB-ի եւ Signature Bank-ի դեպքում, ԱՄՆ կառավարության որոշմամբ, մարտի 13-ից բոլոր ավանդատուներին ամբողջ ծավալով հասանելի կլինեն իրենց միջոցները: Tweet Դիտում՝ 5694