Բայդենը մտադիր է պատասխանատվության ենթարկել SVB-ի սնանկացման համար մեղավորներին

13.03.2023 | 11:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ջո Բայդեն #Silicon Valley Bank #SVB
ԱՄՆ վարչակազմը պատասխանատվության կենթարկի նրանց, ովքեր մեղավոր են ԱՄՆ խոշորագույն բանկերից մեկի՝ Silicon Valley Bank-ի (SVB) սնանկացման մեջ։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գրավոր հայտարարության մեջ, որը նախօրեին տարածել է Սպիտակ տունը։ Նա նշել է, որ իր հանձնարարությամբ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը եւ երկրի ֆինանսական կարգավորիչներն աշխատել են SVB-ի շուրջ խնդիրը լուծելու ուղղությամբ:

«Ես ուրախ եմ, որ նրանք արագ գտան այնպիսի լուծում, որը պաշտպանում է ամերիկացի աշխատավորներին եւ փոքր բիզնեսը, ինչպես նաեւ ապահովում է մեր ֆինանսական համակարգի անվտանգությունը: Այս որոշումը նաեւ երաշխավորում է, որ հարկատուների դոլարները վտանգված չեն»,- ասել է ամերիկացի առաջնորդը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ ֆիզիկական ու իրավաբանական անձինք «կարող են վստահ լինել, որ իրենց բանկային ավանդները կլինեն տեղում, երբ նրանք ունենան դրանց կարիքը»:

«Ես վճռական եմ պատասխանատվության ենթարկել այս խառնաշփոթի համար մեղավորներին եւ շարունակել մեր ջանքերը՝ խոշոր բանկերի նկատմամբ վերահսկողությունն ու կարգավորումն ուժեղացնելու ուղղությամբ, որպեսզի այլեւս չհայտնվենք նման վիճակում»,- ասել է Բայդենը:



Նա տեղեկացրել է, որ մարտի 13-ին հանդես կգա ելույթով, որտեղ կներկայացնի, թե ինչպես են ԱՄՆ իշխանությունները «կայուն պահելու սեփական բանկային համակարգը» եւ շարունակելու տնտեսության վերականգնման գործընթացը։
Դիտում՝ 6441

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW