ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմի հետ, որի ընթացքում քննարկել է սնանկացած Silicon Valley Bank-ի (SVB) շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիները։Այս մասին բանակցությունների արդյունքներով հայտարարել է Սպիտակ տունը։ «Նախագահը եւ նահանգապետը քննարկել են Silicon Valley Bank-ի հետ կապված իրավիճակը եւ դրա կարգավորմանն ուղղված ջանքերը»,- ասված է գրավոր հայտարարության մեջ։*** Անգլիայի Բանկը մտադիր է դիմել դատարան՝ ամերիկյան Silicon Valley Bank-ի բրիտանական «դուստր» կառույցում սնանկության գործընթաց սկսելու խնդրանքով․ բանկը մասնագիտացած է եղել ստարտափների եւ վենչուրային հիմնադրամների հետ աշխատանքի ուղղությամբ։ Այս մասին ասված է Անգլիայի Բանկի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։Բանկի բրիտանական մասնաճյուղի ավանդատուները, ովքեր իրավունք ունեն ստանալ վճարումները, կկարողանան կարճ ժամկետում ստանալ միջոցները․ 85 000 ֆունտ ստեռլինգ (մոտ $102 290)` ապահովագրական սահմանաչափի սահմաններում, կամ 170 000 ֆունտ ստեռլինգ ($204 580)՝ համատեղ հաշիվների համար, հայտնել է Անգլիայի Բանկը: Բրիտանական բանկի մյուս ակտիվներն ու պարտավորությունները կտնօրինեն կառավարիչները, հասույթը կբաշխվի վարկատուների միջեւ։ SVB-ի «դուստրը» սահմանափակ ներկայություն է ունեցել Մեծ Բրիտանիայում, ուստի այն չի կատարել երկրի ֆինանսական համակարգին աջակցելու կարեւոր գործառույթներ, ընդգծել է Անգլիայի Բանկը։*** Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ «բաց է» սնանկացած Silicon Valley Bank-ը գնելու գաղափարի համար: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։«Ես բաց եմ այդ գաղափարի համար»,- պատասխանել է Մասկը սինգապուրցի գործարարներից մեկի թվիթին, ով կարծիք է հայտնել, որ Twitter-ը պետք է գնի SVB-ն եւ ստեղծի թվային բանկ: 11.03.2023 | 16:34 ԱՄՆ-ում փակվել է 2008-ի ֆինանսական ճգնաժամից հետո ամենախոշոր բանկը Axios տեղեկատվական պորտալի գնահատմամբ՝ բանկի սնանկացումը «կործանարար ազդեցություն է ունեցել [ԱՄՆ] տեխնոլոգիական ոլորտի վրա, եւ շատ ստարտափներ փորձում են նվազագույնի հասցնել կատարվածի հետեւանքները»։ Silicon Valley Bank-ը ոչ միայն կանխիկ գումար էր ընդունում ստարտափներից, այլեւ առաջարկում էր նրանց վենչուրային եւ այլ փոխառություններ, ինչպես նաեւ տրամադրում էր բանկային եւ վարկային ծառայություններ վենչուրային ընկերություններին: Պորտալի տվյալներով՝ բանկի սնանկացումը «իրարանցում է առաջացրել Սիլիկոնյան հովտում»։ Tweet Դիտում՝ 5677