ԱՄՆ կարգավորիչը եւս մեկ բանկ է փակել

13.03.2023 | 09:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ #Signature Bank #Silicon Valley Bank
Համակարգային ռիսկը բացառելու նպատակով, որը կարող էր առաջանալ Silicon Valley Bank-ի սնանկացումից հետո, Նյու Յորք նահանգի լիազոր մարմինը նախօրեին փակել է ամերիկյան Signature Bank-ը։

Այս մասին ասված է ԱՄՆ ֆինանսների նախարարության, Դաշնային պահուստային համակարգի եւ Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիայի (FDIC) համատեղ հայտարարության մեջ։

Նշվում է, որ ավանդատուների բոլոր միջոցները կվերականգնվեն։ «Ինչպես եւ Silicon Valley Bank-ի դեպքում, հարկատուները ոչ մի վնաս չեն կրի»,- նշված է համատեղ հայտարարության մեջ։

Միաժամանակ ընդգծվում է, որ ԱՄՆ բանկային համակարգը մնում է կայուն եւ ունի ամուր հիմքեր՝ մեծ մասամբ ֆինանսական ճգնաժամից հետո իրականացված բարեփոխումների շնորհիվ, որոնք ավելի հուսալի պաշտպանություն են ապահովել բանկային ոլորտի համար։

«Այս բարեփոխումները, զուգակցված այսօրվա գործողությունների հետ, ցույց են տալիս մեր պատրաստակամությունը՝ ձեռնարկելու անհրաժեշտ քայլեր՝ ավանդատուների խնայողությունների անվտանգությունն ապահովելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

CNBC-ի փոխանցմամբ՝ Signature Bank-ը կրիպտո ոլորտի խոշոր վարկատու էր: RBC-ն՝ վկայակոչելով Նյու Յորքի Ֆինանսական ծառայությունների դեպարտամենտի տվյալները, նշում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ Signature Bank-ն ուներ շուրջ $110․36 միլիարդի ընդհանուր ակտիվներ եւ մոտ $88.59 միլիարդի ընդհանուր ավանդներ:



ԱՄՆ Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախօրեին նշել էր, որ կարգավորիչները ցանկանում են համոզվել, որ ճգնաժամը չի տարածվել այլ բանկերի վրա: «Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ մեկ բանկում առկա խնդիրները չեն հանգեցնի ճգնաժամի տարածմանը այլ վճարունակ բանկերի վրա»,- ասել էր նախարարը։

Դիտում՝ 5586
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW