ԱՄՆ վարչակազմը մտադիր չէ փրկել սնանկացած Silicon Valley Bank-ը (SVB), սակայն աշխատում է օգնել ամերիկյան խոշորագույն բանկերից մեկի ավանդատուներին:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախօրեին ասել է ԱՄՆ Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը՝ ընդգծելով, որ իրավիճակը կտրուկ տարբերվում է 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից, երբ իշխանությունները ստիպված էին փրկել բազմաթիվ բանկեր՝ այս ոլորտը պաշտպանելու համար։ «Հստակեցնեմ՝ ֆինանսական ճգնաժամի ժամանակ կային ներդրողներ եւ խոշոր համակարգային բանկերի սեփականատերեր, որոնք փրկվեցին, եւ [իշխանությունների կողմից] իրականացված բարեփոխումները նշանակում են, որ մենք չենք պատրաստվում կրկնել դա։ Բայց մենք անհանգստանում ենք ներդրողների համար եւ կենտրոնացած ենք նրանց կարիքները բավարարելու վրա»,- նշել է նախարարը:Պատասխանելով հարցին՝ արդյոք ավանդատուներին պետք է վճարվի իրենց ավանդների ամբողջ գումարը, Յելենը հրաժարվել է մեկնաբանել կառավարության ծրագրերը: «Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ խնդիրներ կունենան ներդրողները։ Դրանցից շատերը փոքր ձեռնարկություններ են, որտեղ աշխատում են մարդիկ ամբողջ երկրում: Իհարկե, սա լուրջ մտահոգություն է առաջացնում»,- ընդգծել է ֆինանսական գերատեսչության ղեկավարը։ 11.03.2023 | 16:34 ԱՄՆ-ում փակվել է 2008-ի ֆինանսական ճգնաժամից հետո ամենախոշոր բանկը Նախարարը չի մանրամասնել այս իրավիճակի հետ կապված կառավարության հետագա անելիքները։ Նա հավաստիացրել է ամերիկացիներին, որ SVB-ի սնանկանալուց հետո դոմինոյի էֆեկտ չի լինի: «Ամերիկյան բանկային համակարգը հուսալի է եւ լավ կապիտալացված: Այ կայուն է։ Ամերիկացիները կարող են վստահ լինել մեր բանկային համակարգի անվտանգության եւ կայունության մեջ»,- ասել է Յելենը: Նրա կարծիքով՝ «տեխնոլոգիական ոլորտի խնդիրները այս բանկի խնդիրների հիմքում չեն»։ 12.03.2023 | 12:25 Ամերիկյան բանկի սնանկացումն իրարանցում է առաջացրել, այդ թվում՝ Սիլիկոնյան հովտում «Հանգստյան օրերին ես աշխատել եմ մեր բանկային կարգավորիչների հետ՝ այս իրավիճակը կարգավորելու համար համապատասխան քաղաքականություն մշակելու նպատակով: Այս պահին չեմ կարող ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրել»,- ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարը։Նա հավելել է՝ կարգավորիչները ցանկանում են համոզվել, որ ճգնաժամը չի տարածվել այլ բանկերի վրա: «Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ մեկ բանկում առկա խնդիրները չեն հանգեցնի ճգնաժամի տարածմանը այլ վճարունակ բանկերի վրա»,- նշել է նախարարը։Պատասխանելով հարցին՝ արդյոք ԱՄՆ կառավարությունը կքննարկի SVB-ն օտարերկրյա բանկի կողմից ձեռք բերելու հնարավորությունը, Յելենն ասել է, որ «դիտարկվում է հնարավոր տարբերակների լայն շրջանակ, այդ թվում՝ ձեռքբերումը»: Tweet Դիտում՝ 5872