Աշխատավարձի աճ եւ անկում՝ ԱՄՆ խոշոր բանկերի ղեկավարների շրջանում
22.02.2023 | 15:18 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ bwbx.io

Ինչպես հաղորդում է Frank Media-ն՝ վկայակոչելով Financial Times թերթը, արդյունքում նա դարձել է ԱՄՆ խոշոր բանկի միակ ղեկավարը, ով այդ ընթացքում աշխատավարձի բարձրացում է ստացել:
Citi-ում մանրամասնել են, որ Ֆրեյզերի աշխատավարձը բաղկացած է $1,5 միլիոն հիմնական աշխատավարձից եւ $23 միլիոն բոնուսից, որը տրամադրվում է կանխիկ, բաժնետոմսերով հետաձգված վճարումների եւ գործունեության արդյունքներում մասնակցության մասնաբաժինների տեսքով:
Citi-ի տնօրենների խորհրդում պարզաբանել են, որ Ֆրեյզերի աշխատավարձը որոշող գործոններ են եղել բանկի ներկայության կրճատումը Ռուսաստանում, ինչպես նաեւ Ավստրալիայում, Ֆիլիպիններում, Թաիլանդում, Մալայզիայում եւ Բահրեյնում բանկի մանրածախ 5 կառույցի վաճառքը:
Միաժամանակ, այդ ընթացքում Goldman Sachs-ի գործադիր տնօրեն Դեւիդ Սոլոմոնի աշխատավարձը նվազել է գրեթե 30%-ով՝ մինչեւ $25 միլիոն։
Morgan Stanley-ի ղեկավար Ջեյմս Գորմանի աշխատավարձը կրճատվել է մեկ տասներորդով՝ մինչեւ $31,5 միլիոն:
JPMorgan Chase-ի գործադիր տնօրեն Ջեյմի Դայմոնի աշխատավարձը 2022 թվականին մնացել է անփոփոխ՝ $34,5 միլիոն։
Bank of America-ի ղեկավար Բրայան Մոյնիհանին անցած տարի վճարել են $30 միլիոն, մինչդեռ 2021 թվականին նրա աշխատավարձը կազմել էր $32 միլիոն։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: