ՎԶԵԲ-ը ռեկորդային կորուստներ է սպասում ՌԴ-ում եւ Բելառուսում ներդրումների պատճառով

19.01.2023 | 15:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎԶԵԲ #Օդիլ Ռենո-Բասսո
2022 թվականի արդյունքներով Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ակնկալում է ռեկորդային կորուստներ, առաջին հերթին, Ռուսաստանում եւ Բելառուսում պորտֆելային ներդրումներից կորուստների պատճառով։

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին Reuters-ին հայտնել է ՎԶԵԲ-ի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոն։ «Մենք ակնկալում ենք ռեկորդային կորուստներ դրան նախորդող ռեկորդային աճից հետո»,- ասել է նա Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում:

Համեմատության համար Ռենո-Բասսոն նշել է, որ շուկայական անբարենպաստ պայմանները եւ ժամկետանց վարկերը շատ ավելի սահմանափակ ազդեցություն են ունեցել ՎԶԵԲ-ի կորուստների վրա, քան Ռուսաստանի եւ Բելառուսի ակտիվներում ներդրումները:

ՎԶԵԲ-ի ղեկավարը նաեւ հաստատել է մինչեւ տարեվերջ Ուկրաինային, ընդհանուր առմամբ, €3 միլիարդ հատկացնելու բանկի պարտավորությունները, այդ թվում՝ ենթակառուցվածքների վերականգնման համար։ Անցած տարի Կիեւին տրամադրվել էր €1,7 միլիարդ, այս տարի եւս կհատկացվի մոտ €1,3 միլիարդ:
Դիտում՝ 4025
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW