Հայաստանում Toyota-ի սեփականատերերն արդեն կարող են սպասարկել իրենց մեքենաները «Toyota Center VG»-ում

23.09.2026 | 11:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Toyota Center VG» #«Toyota Caucasus» #Հայաստան

Հայաստանում Toyota ավտոմեքենաների սեփականատերերն այժմ ունեն պրոֆեսիոնալ տեխսպասարկման եւ հետվաճառքային ծառայությունների համար նախատեսված եւս մեկ պաշտոնական վայր։


«Toyota Caucasus»-ը՝ Կովկասյան տարածաշրջանում Toyota եւ Lexus ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը, տեղեկացնում է, որ սեպտեմբերի 25-ից Հայաստանում Toyota ամտոմեքենաների սեփականատերերը կարող են սպասարկումն իրականացնել «Toyota Center VG»-ում։ Այն Toyota-ի նոր, լրացուցիչ լիազորված սպասարկման կենտրոնն է Երեւանում։

«Նոր կենտրոնի գործարկումը Հայաստանում ընդլայնում է Toyota-ի լիազորված սպասարկման ծառայությունների հասանելիությունը՝ հաճախորդներին ապահովելով ավելի մեծ հարմարավետություն եւ պրոֆեսիոնալ հետվաճառքային աջակցության առավել հասանելիություն՝ միաժամանակ երաշխավորելով, որ ավտոմեքենաների սպասարկումն իրականացվում է Toyota-ի չափանիշներին համապատասխան»,- ասվում է հաղորդագրությունում:

«Toyota Center VG»-ն ներկայում առաջարկում է՝ պարբերական տեխնիկական սպասարկում, Toyota օրիգինալ պահեստամասերի տեղադրում ու ավտոմեքենայի ընդհանուր տեխնիկական վիճակի ստուգում եւ անհրաժեշտ սպասարկման աշխատանքներ։

Սպասարկման եւ վերանորոգման բոլոր աշխատանքներն իրականացվում են Toyota-ի չափանիշներին համապատասխան՝ օգտագործելով Toyota-ի պաշտոնական տեխնիկական տեղեկատվությունը եւ հաստատված սպասարկման ընթացակարգերը։
 
«Սա նպաստում է Toyota ավտոմեքենաների հուսալիության, անվտանգության եւ երկարամյա անխափան շահագործման ապահովմանը:


Դիմելով ավտոմեքենաների սպասարկման լիազորված կենտրոն՝ հաճախորդները կարող են վստահ լինել, որ աշխատանքները կատարվում են արտադրողի պահանջներին համապատասխան: Բացի այդ, «Toyota Center VG»-ում սպասարկումն օգնում է պահպանել համապատասխան երաշխիքային ծածկույթի վավերականությունը եւ ապահովում, որ սպասարկման վերաբերյալ տվյալները ճանաչվեն «Toyota Caucasus»-ի կողմից։

«Toyota Center VG»-ի գործարկումն ավելի է ամրապնդում Toyota-ի լիազորված սպասարկման ցանցը Հայաստանում՝ ՝ հաճախորդներին տրամադրելով ավելի մեծ ճկունություն եւ մասնագիտական հետվաճառքային ծառայություններից օգտվելու առավել հարմարավետ պայմաններ:

«Toyota Caucasus»-ը շարունակում է իր հանձնառությունը՝ տարածաշրջանի հաճախորդների համար սեփականության փորձառությունն առավել հարմարավետ եւ բարձրակարգ դարձնելու ուղղությամբ՝ շարունակաբար ընդլայնելով լիազորված վաճառքի եւ սպասարկման կենտրոնների ցանցը եւ հաճախորդներին ավելի հասանելի դարձնելով բարձրորակ արտադրանքը, վստահելի հետվաճառքային աջակցությունն ու պրոֆեսիոնալ սպասարկումը»,- ասվում է հաղորդագրությունում:

Ամրագրումների եւ սպասարկման վերաբերյալ հարցերի դեպքում հաճախորդներին առաջարկվում է անմիջապես կապ հաստատել «Toyota Center VG»-ի հետ։

Toyota Center VG-ը գտնվում է Փարաքարում՝ Մհեր Մկրտչյան 1 հասցեում: Հարցերի դեպքում զանգահարել +374 11 30 00 07 հեռախոսահամարով:
Դիտում՝ 1781

Ամենաընթերցվածը


​
​
Smartclick.ai
Quality Sign BW