Ուկրաինայի կառավարությունն ամերիկյան եւ եվրոպական բանկերի ղեկավարությանը կոչ է արել խզել կապերը ռուսաստանյան նավթ վաճառող ընկերությունների հետ՝ մեղադրելով վարկատուներին պատերազմական հանցագործությունների մեջ։ Այս մասին գրում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով Financial Times (FT) թերթը։Պարբերականի տվյալներով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տնտեսական հարցերով խորհրդական Օլեգ Ուստենկոն նամակներ է գրել է ամերիկյան JPMorgan Chase բանկի ղեկավար Ջեյմի Դայմոնին եւ բրիտանական HSBC Holdings-ի գլխավոր տնօրեն Նոել Քուինին՝ խնդրելով դադարեցնել այն ընկերությունների ֆինանսավորումը, որոնք կապ ունեն ռուսաստանյան նավթի հետ, ինչպես նաեւ վաճառել իրենց մասնաբաժինները ՌԴ պետական էներգետիկ ընկերություններում՝ «Գազպրոմ»-ում եւ «Ռոսնեֆտ»-ում։Ամերիկյան Citigroup-ին եւ ֆրանսիական Crédit Agricole-ին ուղարկված նամակներում Ուստենկոն մեղադրել է բանկերին Ուկրաինայում պատերազմը «երկարաձգելու» մեջ, քանի որ վերջիններս վարկեր են տրամադրում ռուսաստանյան նավթ մատակարարող ընկերություններին, եւ զգուշացրել է, որ կազմակերպություններին թույլ չեն տա մասնակցել Ուկրաինայի վերականգնմանը։ Զելենսկու խորհրդականը FT-ին տված հարցազրույցում ասել է, որ Արդարադատության նախարարությունը պատերազմի ավարտից հետո մտադիր է բանկերի դեմ հայցեր ներկայացնել Միջազգային քրեական դատարան (ICC)։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունները տեղեկատվություն են հավաքում ֆինանսական հաստատությունների կողմից Ռուսաստանի նավթագազային արդյունաբերությանն աջակցություն տրամադրելու մասին։«Իմ տեսանկյունից՝ նրանք ռազմական հանցագործություններ են կատարում, քանի որ այդ կերպ օգնում եւ աջակցում են Պուտինի ռեժիմին»,- ասել է Ուստենկոն՝ հավելելով, որ ռուսաստանյան նավթից եւ գազից ստացված եկամուտները ծախսվում են Ուկրաինայի դեմ զենք գնելու համար։ FT-ն նշում է, որ ICC-ն չի կարող հետաքննել կառավարությունները կամ կորպորացիաները, սակայն կարող է այնտեղից ֆիզիկական անձանց դատի տալ: 16.07.2022 | 12:39 Ռուսաստանում օտարերկրյա բանկերի ակտիվների վաճառքը կարգելվի JPMorgan-ն, ի պատասխան թերթի հարցմանը, տեղեկացրել է, որ ակտիվ դեր է խաղում արեւմտյան պատժամիջոցների կիրառման գործում: Citigroup-ը եւ Credit Agricole-ը կրկնել են Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարությունները, իսկ HSBC-ն հրաժարվել է մեկնաբանություններից: Tweet Դիտում՝ 6372