FT. CitiGroup-ը քննարկում է ՌԴ-ում իր բիզնեսը վաճառելու հնարավորությունը
01.07.2022 | 17:49 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ gettyimages

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտնել է բրիտանական Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։
Նրանց խոսքով՝ այս հարցի շուրջ CitiGroup-ը ներկայում բանակցություններ է վարում «Էքսպոբանկ»-ի եւ «ՌԵՍՈ-գարանտիա» ապահովագրական ընկերության հետ։
Պարբերականն ընդգծում է, որ CitiGroup-ի ակտիվների ձեռք բերմամբ հետաքրքրվում էր նաեւ «Ռոսբանկ»-ը, որը գարնանը ձեռք էր բերել գործարար Վլադիմիր Պոտանինը ֆրանսիական Societe Generale խմբից, սակայն այս տարբերակը քիչ հավանական է համարվում գործարարի նկատմամբ բրիտանական պատժամիջոցների պատճառով։
Թերթի աղբյուրները նշում են, որ բանկը կարող է պահպանել Ռուսաստանում գործունեություն ծավալելու լիցենզիան, ինչպես նաեւ սահմանափակ ներկայությունը, թեեւ այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։
Financial Times-ի համաձայն` CitiGroup-ը, որը ՌԴ-ում ունի $13,7 միլիարդի ակտիվներ, նախատեսում էր դեռեւս փետրվարին՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից առաջ, վաճառել իր մանրածախ բիզնեսը Ռուսաստանում։ Մարտին բանկը հայտարարել էր, որ դադարեցնում է նոր հաճախորդների գրանցումը, իսկ ավելի ուշ հայտնել Ռուսաստանում բիզնեսից «մեծամասամբ» ազատվելու մտադրության մասին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: