Ռուսաստանում օտարերկրյա բանկերի ակտիվների վաճառքը կարգելվի

16.07.2022 | 12:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ալեքսեյ Մոիսեեւ #Անդրեյ Կոստին #օտարերկրյա բանկեր
Օտարերկրյա բանկերը Ռուսաստանում չեն կարողանա դուրս գալ ակտիվներից, քանի դեռ արտերկրում ռուսաստանյան վարկային հաստատությունների «դուստր» ստորաբաժանումները զրկված են նորմալ գործելու հնարավորությունից, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

«Մեր պետական բանկերի մոտ, որոնք գտնվում են պատժամիջոցների տակ, եւ, ընդհանրապես, մեր բոլոր բանկերի մոտ, որոնք ենթարկվել են պատժամիջոցների, բավականին լուրջ խնդիրներ են առաջացել արտերկրում գտնվող իրենց բանկերի հետ կապված իրավիճակը կարգավորելու առումով։ Որոշ դեպքերում նույնիսկ նկատվում է, որ նրանք (օտարերկրյա կարգավորիչները - «Ինտերֆաքս») վերացնում են բաժնետիրոջ կառավարման իրավունքը՝ սա պարզապես ամենաթողություն է։

Մենք մեր ենթահանձնաժողովում քննարկել ենք, որ հիմա, քանի դեռ իրավիճակը չի բարելավվել, թույլ չենք տա օտարերկրյա բանկերի ակտիվների վաճառքը Ռուսաստանում։ Եթե մենք դիմումներ ստանանք, ապա դրանք կմերժենք»,- ասել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Մոիսեեւը։

Ավելի վաղ ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը խոսել էր «սիմետրիկ» պատասխանների անհրաժեշտության մասին։

«Բացատրեմ կենցաղային մակարդակով։ Մենք ունեինք բանկ Գերմանիայում, գերազանց աշխատող բանկ, որն ի վիճակի է կատարել իր բոլոր պարտավորությունները, վերադարձնել իր բոլոր ակտիվները: Մեզ հեռացրեցին կառավարումից, նշանակեցին իրենց կառավարչին եւ ասում են՝ դե, հիմա բանկը կվճարի բոլորին, իսկ հետո դուք նույնիսկ կարող եք վաճառել ձեր բանկը, միայն թե գումարները ձեզ միեւնույն է չեն վերադարձնի. դրանք պարզապես կսառեցվեն հաշիվների վրա:

Ինչո՞ւ, եթե Եվրոպայում, Գերմանիայում սառեցրել են մեր ակտիվները, մտցրել են արտաքին կառավարում, մենք պետք է դրան հանգիստ նայենք։ Արդար չի՞ լինի գոնե փոխանակվել։ Ինչո՞ւ են այնտեղ մեզանից պարզապես խլում, եկեք հատուցենք մեր կորուստները։ Ոչ մի քաղաքականություն՝ մաքուր բիզնես»,- «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել էր ՎՏԲ-ի ղեկավարը։
Դիտում՝ 7462
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW