Ֆրանսիական Credit Agricole ֆինանսական խումբը հայտարարել է Ռուսաստանում իր գործունեությունը դադարեցնելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։«Ուկրաինայում հակամարտության ամենասկզբից խումբը դադարեցրեց ռուսաստանյան ընկերությունների ցանկացած նոր ֆինանսավորում եւ երկրում ամբողջ առեւտրային գործունեությունը։ Խումբը կապ է հաստատել միջազգային կորպորատիվ հաճախորդների հետ՝ նրանց հետ որոշելու կորպորատիվ եւ ներդրումային Credit Agricole CIB բանկի կողմից իրենց մատուցվող ծառայությունների դադարեցման պայմանները:Խմբի հրապարակման մեջ նշվում է, որ իր առաջնահերթությունը «Credit Agricole Ukraine-ի 2400 աշխատակիցների նյութական եւ ֆինանսական աջակցության ապահովումն է, ովքեր գտնվում են Ուկրաինայի տարածքում եւ ապահովում են հաճախորդներին ծառայությունների մատուցման շարունակականությունը»։Ռուսաստանում բանկային խումբը ներկայացված է «Креди Агриколь Корпоративный и Инвестиционный Банк» ԲԸ դուստր կազմակերպությամբ (Credit Agricole CIB) եւ ունի 170 աշխատակից:Ռուսաստանյան մասնաճյուղի գործունեության հիմնական ուղղություններից են կորպորատիվ հաճախորդների սպասարկումն ու վարկավորումը, ածանցյալ ֆինանսական գործիքներով առեւտուրը, ինչպես նաեւ արտարժութային եւ միջբանկային շուկաներում գործարքները: Այն ունի երկու մասնաճյուղ՝ Սանկտ Պետերբուրգում եւ Մոսկվայում։ Այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ֆրանսիական BNP Paribas բանկային խումբը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ֆոնին որոշում է կայացրել դադարեցնել գործարքները Ռուսաստանում։Բանկը կորպորատիվ հաճախորդներին տեղեկացրել է, որ իր ռուսաստանյան դուստր ստորաբաժանումը մարտի վերջից այլեւս չի կարողանա իրականացնել իրենց գործարքները։ՌԴ ֆինանսական հատվածի դեմ պատժամիջոցների ֆոնին Ռուսաստանում դուստր բանկեր ունեցող արեւմտյան որոշ բանկային խմբեր դիտարկում են այս կամ այն ձեւաչափով ՌԴ-ում բիզնեսը կրճատելու հնարավորությունը։ 20.03.2022 | 15:30 Օտարերկրյա բանկերի ծրագրերը Ռուսաստանում գործունեության վերաբերյալ Ավելի կոշտ հայտարարություններ են անում այն բանկերը, որոնք երկրում ունեն միայն կորպորատիվ բիզնես եւ գտնվում են թոփ 50-ից դուրս, ավելի զգուշավոր հայտարարություններով են հանդես գալիս մանրածախ հաճախորդներ ունեցող խոշոր բանկերը: ՌԴ Կենտրոնական բանկի տվյալներով՝ մարտի 18-ի դրությամբ, Ռուսաստանում գործում էր արտասահմանյան կապիտալով 52 բանկ։ Դրանցից համակարգային նշանակություն ունեն «Райффайзенбанк»-ը, «Росбанк»-ը եւ «ЮниКредит»-ը: Tweet Դիտում՝ 5512