Ֆրանսիական BNP Paribas բանկային խումբը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ֆոնին որոշում է կայացրել դադարեցնել գործարքները Ռուսաստանում։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նախօրեին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը, որն ուղարկվել է էլեկտրոնային փոստով։Գործակալության տվյալներով՝ բանկը կորպորատիվ հաճախորդներին տեղեկացրել է, որ իր ռուսաստանյան դուստր ստորաբաժանումը մարտի վերջից այլեւս չի կարողանա իրականացնել իրենց գործարքները։ՌԴ ֆինանսական հատվածի դեմ պատժամիջոցների ֆոնին Ռուսաստանում դուստր բանկեր ունեցող արեւմտյան որոշ բանկային խմբեր դիտարկում են այս կամ այն ձեւաչափով ՌԴ-ում բիզնեսը կրճատելու հնարավորությունը 20.03.2022 | 15:30 Օտարերկրյա բանկերի ծրագրերը Ռուսաստանում գործունեության վերաբերյալ Ավելի կոշտ հայտարարություններ են անում այն բանկերը, որոնք երկրում ունեն միայն կորպորատիվ բիզնես եւ գտնվում են թոփ 50-ից դուրս, ավելի զգուշավոր հայտարարություններով են հանդես գալիս մանրածախ հաճախորդներ ունեցող խոշոր բանկերը: ՌԴ Կենտրոնական բանկի տվյալներով՝ մարտի 18-ի դրությամբ, Ռուսաստանում գործում էր արտասահմանյան կապիտալով 52 բանկ։ Դրանցից համակարգային նշանակություն ունեն «Райффайзенбанк»-ը, «Росбанк»-ը եւ «ЮниКредит»-ը: Tweet Դիտում՝ 3781