Չինական CCTV հեռուստաընկերությունը հայտնել էր, որ ապրիլի 25-ից Հանչժոու քաղաքի ոստիկանությունը հետաքննություն է սկսել Մա ազգանունով տղամարդու դեմ։ Ինչպես գրում է Inc. Russia-ն՝ վկայակոչելով Insider-ը, դա բավական էր, որպեսզի Alibaba-ի բաժնետոմսերի արժեքը Հոնկոնգի բորսայում նվազեր 9,4%-ով՝ ընկերության կապիտալիզացիան կրճատելով $26 միլիարդով։Այնուհետեւ պետական մեկ այլ լրատվամիջոց հայտնել էր, որ, ըստ իրենց անանուն աղբյուրների, ձերբակալվածի անվան մեջ երեք հիերոգլիֆ կար, նա ծնվել է 1985 թվականին (Ման ծնվել է 1964 թվականին) եւ հանդիսանում է մի ընկերության ղեկավար, որը զբաղվում է ՏՏ սարքավորումների ուսումնասիրությամբ եւ մշակմամբ: Սա մի փոքր հանգստացրեց ներդրողներին, եւ Alibaba-ի բաժնետոմսերը փակեցին առեւտուրը ընդամենը 0,83% անկումով:Չինաստանի կառավարության հետ կոնֆլիկտից հետո՝ 2020 թվականի վերջից ի վեր, Ման հազվադեպ է հայտնվել հանրության առջեւ:«Չինաստանը բավականին կտրուկ միջոցներ է ձեռնարկել տեխնոլոգիական ընկերությունների դեմ, եւ այժմ բոլորը զգոնություն են ցուցաբերում. երբ ինչ-որ բան է պատահում, նրանք դեն են նետում բաժնետոմսերը»,- ասել է Հոնկոնգում գործող Wealthy Securities ընկերության կառավարիչ տնօրեն Լուի Ցեն: Tweet Դիտում՝ 4082