Չինական Alibaba ինտերնետ հսկան ընդունում է Չինաստանի իշխանությունների որոշումը, համաձայն որի ընկերությունից կգանձվի 18,22 մլրդ յուանի (մոտ $2,78 մլրդ) տուգանք` հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար:Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշված է ընկերության՝ այսօր հրապարակված հայտարարության մեջ:«Մենք տուգանքի մասին ծանուցագիր ենք ստացել Չինաստանի շուկայի վերահսկողության պետական վարչությունից եւ անկեղծորեն ընդունում ենք այս որոշումը, մենք խստորեն կհետեւենք դրան»,- ասված է փաստաթղթում:Այնտեղ պարզաբանվում է, որ Alibaba-ն մտադիր է «միջոցներ ձեռնարկել բիզնեսն ավելի օրինական դարձնելու համար» եւ «կարագացնի համակարգի օպտիմալացումն՝ իրավական նորմերին համապատասխանելու համար»:«Մենք հետեւելու ենք նորարարության եւ զարգացման ուղուն, ավելի պատասխանատու ենք լինելու հասարակության առջեւ»,- ընդգծվում է հայտարարության մեջ: 12.03.2021 | 13:32 Alibaba-ին ռեկորդային չափի տուգանք է սպառնում Ապրիլի 10-ին Չինաստանի իշխանությունները հայտարարել են Alibaba-ի նկատմամբ $2,78 միլիարդի տուգանք կիրառելու մասին՝ հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար: Տուգանքի չափը համարժեք է 2019թ․ Չինաստանի տարածքում ընկերության վաճառքների ծավալի 4%-ին։Չինաստանի հակամենաշնորհային կարգավորիչի հայտարարության համաձայն՝ հետաքննությունը հաստատել է, որ Alibaba-ն վարել է քաղաքականություն` ստիպելով սպառողներին օգտագործել իր ծառայությունները «առանց ընտրության իրավունքի», ինչը «բացասաբար է ազդել չինական էլեկտրոնային առեւտրի շուկայի մրցակցային միջավայրի վրա»: Tweet Դիտում՝ 2547