Ռուսաստանյան խոշոր բանկերը, որոնք գտնվում են արեւմտյան երկրների արգելափակող պատժամիջոցների տակ, չեն կարողանա թողարկել UnionPay քարտերը, քանի որ վճարային համակարգը խուսափում է համագործակցել դրանց հետ՝ երկրորդային պատժամիջոցների ռիսկի պատճառով։Այս մասին RBC-ին պատմել են հինգ աղբյուր խոշոր բանկերում, այդ թվում՝ պատժամիջոցների տակ ընկածները։«Սբերբանկ»-ին մոտ կանգնած զրուցակիցն ասել է, որ չինական վճարային համակարգի այս որոշման մասին բանկի աշխատակիցներին տեղեկացրել են փակ ժողովում, ուստի «Սբեր»-ը չի թողարկի այդ քարտերը։ Այն մասին, որ «Սբերբանկ»-ը քննարկում է «Мир» եւ UnionPay վճարային համակարգերի քոբրենդինգային քարտի թողարկման հնարավորությունը, վարկային կազմակերպությունը տեղեկացրել էր մարտի 6-ին: Հայտարարությունն արվել էր «Սբերբանկ»-ի՝ ԱՄՆ-ի արգելափակող պատժամիջոցների տակ հայտնվելուց մեկ ամիս առաջ:UnionPay քարտի թողարկման հնարավորությունը դիտարկում կամ արդեն այդ ուղղությամբ աշխատում էին «Ալֆա-բանկ»-ը, «Открытие» բանկը, ՎՏԲ-ն: «Պրոմսվյազբանկ»-ը, որը թողարկում էր UnionPay քարտերը մինչեւ պատժամիջոցների տակ հայտնվելը, դադարեցրեց դա անել, հայտնել են վարկային հաստատության զանգերի կենտրոնում։ Բանկերում RBC-ի երեք աղբյուր պնդում են, որ այս վարկային հաստատությունները չեն կարողանա թողարկել UnionPay քարտերը հենց վճարային համակարգի մտահոգությունների պատճառով: Եվս երկու աղբյուր պարզաբանում են, որ UnionPay-ը բանակցությունները դադարեցրել է առանց բացատրության։ «Նախագիծը ժամանակավորապես դադարեցված է, պաշտոնապես պատճառը պատժամիջոցների հետ չեն կապում, ասում են, որ ընդմիջված է մինչեւ հետագա ծանուցումը»,- նշել է զրուցակիցներից մեկը։ 13.04.2022 | 15:07 Ռուսաստանցիները խնդիրներ են ունենում չինական UnionPay քարտերով առցանց վճարելիս «Սովկոմբանկ»-ը նույնպես ցանկանում էր սկսել քարտ թողարկել UnionPay-ի հիման վրա, սակայն հրաժարվեց այդ ծրագրերից, քանի որ արտերկրում պատժամիջոցների ենթարկված բանկերի ցանկացած քարտի օգտագործումն ապարդյուն է, ասել է աղբյուրը վճարային շուկայում: Նա պարզաբանել է, որ ՌԴ վարկային կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանած երկրների բանկերը չեն սպասարկում դրանց քարտերն՝ անկախ վճարային համակարգից։Այն բանկերի հետ, որոնք չեն հայտնվել պատժամիջոցների տակ, վճարային համակարգը շարունակում է համագործակցել, ասել է աղբյուրներից մեկը։Այժմ UnionPay քարտերը թողարկվում են «Ռոսսելխոզբանկ»-ի, «Գազպրոմբանկ»-ի, «Սանկտ Պետերբուրգ» բանկի, «Солидарность» բանկի, «Զենիտ» բանկի, «Փոստ Բանկ»-ի, «Պրիմսոցբանկ»-ի, «Приморье» եւ «Русский стандарт» բանկերի կողմից: Tweet Դիտում՝ 4492