Ռուսաստանում UnionPay չինական վճարային համակարգի քարտեր թողարկող բանկերի թիվը հասել է տասի։ Միաժամանակ, UnionPay-ի պահանջարկը մնում է աժիոտաժային:Ինչպես գրում է «Կոմերսանտ»-ը՝ եթե մինչ պատժամիջոցների սահմանումը երկրում այս համակարգի քարտերի թողարկման ծավալը գնահատվում էր 50 հազար հատ, ապա այժմ, փորձագետների նույնիսկ ամենահամեստ գնահատականներով, խոսքը 500 հազար հատի մասին է։ Միաժամանակ, վերջին շրջանում թողարկված քարտերի զգալի մասը վիրտուալ է, այսինքն՝ նախատեսված է համացանցում ապրանքների եւ ծառայությունների դիմաց վճարելու համար:Աժիոտաժային պահանջարկի ֆոնին UnionPay քարտերի թողարկման եւ տարեկան սպասարկման արժեքն արդեն տատանվում է մի քանի հազարից մինչեւ 10 հազարից ավել ռուբլի: 08.03.2022 | 17:07 Չինական UnionPay-ը՝ այլընտրանք Visa եւ Mastercard համակարգերին Սակայն, ինչպես վկայում են բազմաթիվ բողոքները սոցիալական ցանցերում եւ մասնագիտացված ֆորումներում, այս քարտը միշտ չէ, որ կատարում է իր խնդիրները:Ստեղծված իրավիճակում միայն քչերին է հաջողվել ֆիզիկապես փորձարկել UnionPay-ն արտասահմանում, եւ արձագանքները տարբեր են։ Այսպես, ԱՄՆ-ում քարտը գրեթե ոչ մի տեղ չեն ընդունվել, բողոքում է դրա սեփականատերերից մեկը, թեեւ այլ երկրներում նման խնդիրներ դեռ հայտնի չեն։Ավելի հրատապ է, որ հաճախ հնարավոր չէ UnionPay քարտով վճարել համացանցում գնումների համար: Բանկերը չեն բարձրաձայնում խնդրի առկայությունը, սակայն զանգերի կենտրոններում, որոնց հետ կապ է հաստատել «Կոմերսանտ»-ը, չեն թաքցրել, որ վճարման անհնարինությունը սովորական երեւույթ է։Ոչ պաշտոնական զրույցներում բանկիրներն ասում են, որ խնդիրը արտասահմանյան առցանց խանութներում է, որոնք Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության ֆոնին որոշել են պարզապես չսպասարկել ռուսաստանցիներին, թեեւ պատժամիջոցները դա չեն նախատեսում։Վճարային քարտերի շուկայում անկախ փորձագետ Դմիտրի Վիշնյակովի կարծիքով՝ նման իրավիճակներում հնարավոր սահմանափակումները, հավանաբար, կապված են պարզ տեխնոլոգիական լուծման հետ. փոխանակ ճշտելու՝ քարտը թողարկած բանկը պատժամիջոցների տակ է, թե ոչ, առցանց խանութները նախընտրում են արգելափակել ամբողջ երկիրը։ Սակայն, ինչպես ընդգծում է փորձագետը, վճարային համակարգի կանոնների համաձայն, սպասարկող բանկերն իրավունք չունեն խտրականություն դնել քարտի նկատմամբ՝ ըստ թողարկող երկրի։UnionPay-ն ինքը կարող էր ազդել իրավիճակի վրա, նշել է Ազգային վճարումների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մարիա Միխայլովան։«Ցանկացած վճարային համակարգի հիմնական խնդիրն է ապահովել, որ դրա մասնակիցները պահպանեն համակարգի բոլոր քարտապանների սպասարկման միասնական կանոններն ու սկզբունքները: Միջազգային վճարային համակարգերն ունեն ենթակառուցվածքի որակի մոնիթորինգի երկարաժամկետ սահմանված մեխանիզմներ։ Վճարային համակարգի պարտականությունն է ապահովել, որ սպասարկող բանկն ընդունի վճարային համակարգի բոլոր քարտերը»,- ընդգծել է նա։Սակայն, ինչպես նշում է «Կոմերսանտ»-ը, UnionPay-ը, կարծես թե, նախընտրում է չմիջամտել իրավիճակին. վճարային համակարգում չեն պատասխանել պարբերականի հարցմանը։«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 33726