Moody’s. ՌԴ-ի կողմից եվրապարտատոմսերով ռուբլով վճարումը նշանակում է դեֆոլտ

15.04.2022 | 09:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Moody’s #Ռուսաստան #դեֆոլտ
Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը կարծում է, որ ապրիլի 4-ին Ռուսաստանի կողմից՝ 2022 եւ 2024 թթ․ մարման ժամկետով երկու պարտատոմսերով վճարումը ռուբլով, այլ ոչ ԱՄՆ դոլարով, հակասում է սկզբնական պայմանագրերի պայմաններին։


Եթե իրավիճակը չփոխվի մինչեւ արտոնյալ ժամկետը՝ մայիսի 4-ը, ապա այն կարելի է անվանել դեֆոլտ, ասված է Moody’s-ի հաղորդագրության մեջ, որը ներկայացրել է ՏԱՍՍ-ը։



«Պարտատոմսերի պայմանագրերը դոլարից բացի այլ արժույթով մարումներ չեն նախատեսում։ Թեեւ 2018 թվականից հետո թողարկված եվրապարտատոմսերը որոշակի պայմաններում թույլ են տալիս վճարումներ կատարել ռուբլով, այնուամենայնիվ մինչեւ 2018 թվականը թողարկված պարտատոմսերը (ներառյալ՝ «Ռոսիա-2022» եւ «Ռոսիա-2042» եվրապարտատոմսերը) կամ չեն պարունակում արժութային վճարումների փոփոխման նման պայման, կամ թույլ են տալիս վճարումներ կատարել միայն ուրիշ կայուն արժույթներով (դոլար, եվրո, ֆունտ ստերլինգ կամ շվեյցարական ֆրանկ)»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ։

Ըստ Moody's-ի, ներդրողները պայմանագրային պայմաններով արտարժույթով վճարումներ չեն ստացել վճարման ժամկետի լրանալու օրը:

Հիշեցնենք, որ մարտի կեսին Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը զգուշացրել էր, որ Ռուսաստանի կողմից դոլարային պարտատոմսերի տոկոսների ռուբլով վճարումը կնշանակի դեֆոլտ։
Դիտում՝ 4261
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW