2022 թվականի ապրիլի 4-ից ԱՄՆ-ն արգելել է Ռուսաստանին օգտագործել սառեցված դոլարային պահուստներն արտաքին պարտքը մարելու համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օտարերկրյա թղթակից բանկը հրաժարվել է ընդունել ՌԴ ֆինանսների նախարարության պետական պարտատոմսերով երկու թողարկումների վճարումը դոլարով, դրանցից մեկի արժեկտրոնային եկամուտը եւ երկրորդի պարտքը մարելու միջոցները փոխանցվել են ռուբլով։Ռուսաստանի իշխանությունների տեսանկյունից ոչ ռեզիդենտների նկատմամբ պարտքի վճարումը ռուբլով հանդիսանում է պարտավորությունների պատշաճ կատարում՝ համաձայն նախագահի մարտի 5-ի հրամանագրի՝ որոշ օտարերկրյա վարկատուների նկատմամբ պարտավորությունների կատարման ժամանակավոր ընթացակարգի մասին։Ավելի վաղ Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը զգուշացրել էր, որ Ռուսաստանի կողմից դոլարային պարտատոմսերի տոկոսների վճարումը ռուբլով կնշանակի դեֆոլտ։ Ռուսաստանի սուվերեն եվրապարտատոմսերի թողարկման պայմանները նախատեսում են, որ դեֆոլտն ուժի մեջ է մտնում չվճարելու պահից 30 օրացուցային օր հետո։Ռուսաստանյան RBC կայքը ներկայացրել է դեֆոլտի առանձնահատկություններն, ինչպես նաեւ փորձել է պատասխանել հարցին՝ որքանո՞վ է հավանական Ռուսաստանի արտաքին պարտքի գծով դեֆոլտը 2022 թվականին։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հրապարակման առանցքային դրույթները։Ինչ է դեֆոլտըԴեֆոլտը պարտապանի՝ պարտքը վճարելու պարտավորությունների չկատարումն է, ինչպես դրա տոկոսներն, այնպես էլ փոխառված միջոցների մայր գումարը: Ընկերության կամ ֆիզիկական անձի կողմից դեֆոլտի հայտարարման դեպքում սկսվում է սնանկության ընթացակարգը, որի ընթացքում սահմանվում են պարտքի վերադարձման, դրա լրիվ կամ մասնակի դուրսգրման ընթացակարգերը։Պետության դեֆոլտը տեղի է ունենում, եթե այն ժամանակին չի կարողանում կատարել իր պարտավորությունները ներքին կամ արտաքին վարկատուների նկատմամբ: Սուվերեն պարտքի վերակառուցումը ստանդարտացված ընթացակարգ չունի. յուրաքանչյուր երկրի համար առանձին կազմվում է անհատական մարման ծրագիր, ամենից հաճախ այն ձգվում է մի քանի տարի եւ չի երաշխավորում վարկատուներին միջոցների ամբողջական վերադարձ վարկառուի կողմից: Պետության կողմից դեֆոլտի հայտարարումը նվազեցնում է երկրի վարկային վարկանիշները. երկրի համար դժվար կամ անհնար է դառնում նոր վարկեր ներգրավելը, որպես հետեւանք՝ արտաքին կապիտալի սահմանափակ ազդեցությունը խոչընդոտում է տնտեսության զարգացմանը։Երբ է եղել դեֆոլտ ՌուսաստանումՌուսաստանում երկրի պարտավորություններով տեխնիկական դեֆոլտը տեղի է ունեցել 1998 թվականի օգոստոսի 17-ին։ Դրան նախորդել էր տնտեսական ճգնաժամը՝ հիպերինֆլյացիա, բյուջեի դեֆիցիտ, դենոմինացիա։ Պաշտոնապես տեխնիկական դեֆոլտի մասին չի հայտարարվել, բայց այն, ըստ էության, եղել է, քանի որ նախատեսվում էր պետական կարճաժամկետ պարտատոմսերի մասով պարտքերի վերակառուցում՝ դրանց միայն մասնակի մարմամբ։ Սա սկիզբ դրեց բանկերի՝ արժեթղթերի խոշոր տնօրինողների սնանկացման շղթայի, որն իր հերթին հանգեցրեց բնակչության կողմից միջոցների կորստի, քանի որ ֆինանսական կազմակերպությունները չէին կարողանում մարել ավանդներով իրենց պարտավորությունները:Մոսկվայի բանկային միության տվյալներով՝ 1998 թվականին Ռուսաստանի տնտեսության կորուստները կազմեցին $96 միլիարդ: Դրանից առեւտրային բանկերի ուղղակի վնասները կազմեցին $45 միլիարդ, բիզնեսը կորցրեց ավելի քան $30 միլիարդ, իսկ բնակչությունը՝ $19 միլիարդ:Դեֆոլտի տեսակները- Տեխնիկական դեֆոլտ․ պարտավորությունները տվյալ պահին մարելու անկարողություն, սակայն հետագայում դրանք կատարելու հնարավորությամբ: Եթե տեխնիկական դեֆոլտի շրջանակում, որը սահմանափակված է կոնկրետ ժամկետներով, պարտավորությունները չեն կատարվում, ապա տեղի է ունենում սովորական կամ հասարակ դեֆոլտ։- Դեֆոլտ (սովորական, հասարակ կամ վերջնական)․ բոլոր պարտքերի կամ պարտավորությունների մի մասի վճարելու անկարողություն։Կան դեֆոլտի ենթատեսակներ ըստ օբյեկտների, այսինքն՝ վարկառուների՝ ֆիզիկական անձի, ընկերության, պետության (սուվերեն) դեֆոլտ։Պարտքերի առարկայի մասով կարող է հայտարարվել պարտատոմսերի (պարտքային պարտավորությունների գծով կամ պարտատոմսային փախառության պայմանագրի պայմաններով տոկոսների կամ մայր գումարը ժամանակին չվճարելը), մուրհակների, ուղղակի դրամական փոխառությունների, բանկային չեկերի մասով դեֆոլտ:Պետական պարտքերով դեֆոլտը կարող է հայտարարվել.- Արտաքին պարտքի գծով․ այլ երկրների, միջազգային հիմնադրամների, օտարերկրյա կորպորացիաների նկատմամբ: Որպես կանոն, այն ձեւակերպված է հատուկ արժեթղթերով՝ պետական պարտատոմսերով։- Ներքին պարտքի գծով․ տեղական բանկերի, հիմնադրամների, ներդրողների եւ բնակչության նկատմամբ, ներառյալ՝ կենսաթոշակների, սոցիալական նպաստների, պետական ծառայողների աշխատավարձերի վճարումը:Որքանո՞վ է հավանական արտաքին պարտքի գծով դեֆոլտը 2022 թվականին2021 թվականի արդյունքներով Ռուսաստանի պետական պարտքը կազմում է 20,9 տրիլիոն ռուբլի՝ երկրի ՀՆԱ-ի 18,1%-ը, ըստ Հաշվիչ պալատի։ Ներքին պարտքը կազմել է 16,5 տրիլիոն ռուբլի։ Արտարժույթով արտաքին պարտքը հասել է $59,7 միլիարդի։Ըստ Ռուսաստանի Բանկի տվյալների՝ ՌԴ-ի արտաքին պարտքի ծավալը 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է $478,2 միլիարդ: Այս գումարը հաշվի է առնում ոչ միայն պետական հատվածի, այլեւ արտաքին շուկաներում վարկ վերցնող մասնավոր ընկերությունների պարտքերը:Ռուսաստանի Բանկի եւ այլ ֆինանսական հաստատությունների նկատմամբ կիրառված պատժամիջոցները հանգեցրել են օտարերկրյա ներդրողների նկատմամբ պարտքերը մարելու տեխնիկական հնարավորության բացակայությանը: Միջազգային վարկանիշային գործակալություններն այս իրադարձությունը դիտարկեցին որպես ռուսաստանյան արտաքին պարտավորություններով դեֆոլտի հայտարարման կրիտիկական ռիսկ:«Ներկայիս աննախադեպ պայմաններում վարկանիշի իջեցումը արդեն խորհրդանշական բնույթ է կրում եւ փաստի հավաստում է համարվում, քանի որ օտարերկրյա ներդրողները կտրված են ռուսաստանյան տնտեսությունից եւ տեղական շուկայից, իսկ օֆշորային շուկայում շատ ակտիվներ արժեզրկվել են՝ հասնելով գրեթե զրոյի։ Ոչ ռեզիդենտների հետ հաշվարկների արգելքի պատճառով նրանք դժվար թե կարողանան վճարումներ ստանալ պարտատոմսերով՝ չնայած Ֆինանսների նախարարության եւ ընկերությունների կողմից իրենց պարտավորությունների սպասարկմանը»,- ասել է «Լոկո-Ինվեստ Ակտիվների կառավարում» ընկերության ներդրումների գծով տնօրեն Դմիտրի Պոլեւոյը:Արտարժույթի պարտքով տեխնիկական դեֆոլտի ռիսկը մեծանում է վճարումների սահմանափակումների պատճառով, ասել է Սկոլկովո ռուսաստանյան տնտեսական դպրոցի Ֆինանսական տեխնոլոգիաների եւ թվային տնտեսության հետազոտությունների կենտրոնի տնօրեն Օլեգ Շիբանովը՝ հավելով, որ Ռուսաստանի Ֆինանսների նախարարությունը չի բարձրաձայնել պարտքի սպասարկումից հրաժարվելու ծրագրերի մասին։«Բայց քանի որ միջազգային պահուստները, ներառյալ՝ Ազգային բարեկեցության հիմնադրամը, դրանց դոլարային եւ եվրոյի մասով սառեցվել են ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից, Ռուսաստանը կարող է հարցեր ունենալ ընթացիկ վճարումների ժամանակացույցին հետեւելու անհրաժեշտության վերաբերյալ: Բացի այդ, ոչ ռեզիդենտներին վճարումներն այժմ սահմանափակված են, եւ երբ Արտաքին ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) որոշում կկայացնի միջազգային պահուստների օգտագործման հնարավորության մասին, վճարումները կարող են կատարվել»,- հավելել է փորձագետը։ Tweet Դիտում՝ 10993