Ռուսաստանի կողմից դոլարային պարտատոմսերի տոկոսների ռուբլով վճարումը կնշանակի դեֆոլտ, զգուշացրել է Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը, հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը:ՌԴ ֆինանսների նախարարն Անտոն Սիլուանովն ավելի վաղ հայտարարել էր, որ նման վճարումը կհամարվի վարկառուի կողմից պարտավորությունների կատարում։Դոլարով արտահայտված եվրոբոնդերի արժեկտրոնների ռուբլով վճարումը 30 օրը լրանալուց հետո իրենից կներկայացնի դեֆոլտ, հայտարարել է Fitch-ը: Խոսքն այն վճարման մասին է, որը Ռուսաստանը պետք է կատարի մարտի 16-ին։Դա կհանգեցնի նրան, որ գործակալությունը կիջեցնի Ռուսաստանի վարկանիշն այն մակարդակի, որը ցույց կտա դեֆոլտի սկիզբը, եթե արժեկտրոնային վճարումները չարվեն դոլարով մինչև արտոնյալ ժամկետի ավարտը, ինչպես նախատեսված էր սկզբնական պայմաններով, նշվում է հաղորդագրության մեջ։ Նույնը վերաբերում է արժեկտրոնային վճարումներին, որոնք Ռուսաստանը պետք է կատարեր մարտի 2-ին. վճարումները ստացել են միայն ռեզիդենտները, իսկ օտարերկրյա ներդրողները գումար չեն ստացել Կենտրոնական բանկի արգելքի պատճառով, պարզաբանում է գործակալությունը։ Դա եւս կնշանակի դեֆոլտ, եթե իրավիճակը չշտկվի վճարման օրվանից (մարտի 2-ից) 30 օրվա ընթացքում, նշել է Fitch-ը: 16.03.2022 | 09:34 Bloomberg-ը Ռուսաստանի՝ $150 միլիարդի դեֆոլտ է կանխատեսում Այսօր՝ մարտի 16-ին, Ռուսաստանը պետք է $117,2 միլիոնի արժեկտրոններ վճարի 2023 և 2043 թվականներին մարվող դոլարային պարտատոմսերի երկու թողարկումների համար։ Սակայն Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը կորցրել է հասանելիությունը ոսկեարժութային պահուստների գրեթե կեսին, ավելի վաղ հայտարարել էր ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։ Tweet Դիտում՝ 5463