Սիլուանով. Արեւմուտքը ցանկանում է արհեստական դեֆոլտ կազմակերպել Ռուսաստանում

14.03.2022 | 12:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անտոն Սիլուանով #ՌԴ #դեֆոլտ
ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովն ասել է, որ այն հայտարարությունները, թե Ռուսաստանը չի կարող կատարել իր պարտավորությունները պետական պարտքի մասով, չեն համապատասխանում իրականությանը, անհրաժեշտ ծավալի գումարն առկա է, հաղորդում է Prime գործակալությունը։

Նախարարը նշել է, որ ՌԴ Կենտրոնական բանկի եւ Ռուսաստանի կառավարության արժութային հաշիվների սառեցումը կարելի է գնահատել որպես արտասահմանյան մի շարք երկրների ցանկություն՝ կազմակերպելու արհեստական դեֆոլտ, որն իրական տնտեսական հիմքեր չունի։

Նա նաեւ հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է վճարումներ կատարել ռուբլով՝ վճարման օրվա դրությամբ ՌԴ Կենտրոնական բանկի փոխարժեքով, ընդ որում՝ 2018 թվականից թողարկված եվրոբոնդերի համար նման հնարավորություն սահմանվել է անմիջապես թողարկման փաստաթղթերում:



Հիշեցնենք, որ նախօրեին Սիլուանովը հայտարարել էր, որ Ռուսաստանի Բանկի (ԿԲ) ոսկեարժութային պահուստների կեսը սառեցվել է պատժամիջոցների պատճառով: «Սա մեր ունեցած պահուստների մոտ կեսն է։ Մեր ընդհանուր պահուստների ծավալը $640 միլիարդ է, մոտ $300 միլիարդ պահուստներ այժմ այն վիճակում են, որ մենք չենք կարող դրանք օգտագործել»,- նշել էր նա:

Միաժամանակ, Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Կրիստալինա Գեորգիեւան CBS-ին տված հարցազրույցում երեկ հայտարարել էր, որ ԱՄՀ-ում «այլեւս անհնար չեն համարում, որ Ռուսաստանում դեֆոլտի կլինի»։
Դիտում՝ 5853
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW