ՌԴ ԿԲ-ի ոսկեարժութային պահուստների կեսը՝ մոտ $300 միլիարդ սառեցված է

13.03.2022 | 17:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ ԿԲ #պահուստներ #պատժամիջոցներ
Ռուսաստանի Բանկի (ԿԲ) ոսկեարժութային պահուստների կեսը սառեցվել է պատժամիջոցների պատճառով, «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։

«Սա մեր ունեցած պահուստների մոտ կեսն է։ Մեր ընդհանուր պահուստների ծավալը $640 միլիարդ է, մոտ $300 միլիարդ պահուստներ այժմ այն վիճակում են, որ մենք չենք կարող դրանք օգտագործել»,- Սիլուանովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Նախարարը հավելել է, որ ռուսաստանյան ոսկեարժութային պահուստների մի մասը չինական արժույթով է։ Միաժամանակ, արեւմտյան երկրներն այժմ ճնշում են գործադրում Չինաստանի վրա, որպեսզի սահմանափակեն նրա հետ առեւտուրը։



«Բնականաբար, ճնշում է գործադրվում՝ սահմանափակելու հասանելիությունը դեպի այն պահուստները, որոնք տեղաբաշխված են յուանով: Կարծում եմ, Չինաստանի հետ մեր գործընկերային հարաբերությունները մեզ, այնուամենայնիվ, թույլ կտան պահպանել այն համագործակցությունը, որին մենք հասել ենք, եւ ոչ միայն պահպանել, այլեւ ավելացնել այն պայմաններում, երբ արեւմտյան շուկաները փակվում են»,- ասել է Սիլուանովը։

Նախարարության ղեկավարը հիշեցրել է, որ Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ վերաբերմունք ունեցող երկրների պարտքերը վճարվելու են ռուբլով։
Դիտում՝ 8430
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW