Պեկին. պատժամիջոցներն օգուտ չեն բերի կողմերից ոչ մեկին

11.03.2022 | 14:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Չինաստան #Լի Կեցյանը #պատժամիջոցներ
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կազդեն համաշխարհային տնտեսության վերականգնման վրա եւ կվնասեն բոլոր կողմերին, այսօր հայտարարել է Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը՝ մեկնաբանելով Պեկինի դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ, հաղորդում է Prime գործակալությունը։

«Համաշխարհային տնտեսությունն առանց այդ էլ գտնվում է համավարակի ուժեղ ազդեցության տակ, համապատասխան պատժամիջոցները կհարվածեն համաշխարհային տնտեսության վերականգնմանը եւ օգուտ չեն բերի կողմերից ոչ մեկին»,- ասել է Լի Կեցյանը Ժողովրդական ներկայացուցիչների Համաչինական ժողովի տարեկան նստաշրջանի արդյունքներով կայացած մամուլի ժամանակ՝ պատասխանելով Ուկրաինայում ՌԴ գործողությունների վերաբերյալ Չինաստանի դիրքորոշմանը վերաբերող  հարցին։

Նա նաեւ ընդգծել է, որ Չինաստանը կզարգացնի համագործակցային հարաբերություններ բոլոր կողմերի հետ՝ փոխադարձ հարգանքի, փոխշահավետության եւ փոխշահավետ արդյունքների ոգով՝ ամրապնդելով աշխարհի կայունությունը։



Նախօրեին Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Կրիստալինա Գեորգիեւան հայտարարել էր, որ Ռուսաստանի վրա ճնշումն ուկրաինական իրադարձությունների հետ կապված, ամենայն հավանականությամբ, կշարունակի աճել՝ պայմանավորված այն ազդեցությամբ, որը տեղի ունեցող իրադարձությունները թողնում են համաշխարհային տնտեսության վրա։

«Ես չեմ զարմանա, եթե մենք տեսնենք լրացուցիչ ճնշում Ռուսաստանի վրա՝ պայմանավորված նրանով, թե ինչպիսի ազդեցություն է դա թողնում բոլոր երկրների տնտեսությունների վրա»,- ասել էր նա:

«Երեկ ես խոսել եմ Չինաստանի Ժողովրդական բանկի (ԿԲ) ղեկավար Յի Գանի (Yi Gang) հետ։ Նա մեծ անհանգստություն հայտնեց Ուկրաինայում մարդկանց մահվան եւ տառապանքների կապակցությամբ»,- հավելել էր Գեորգիեւան՝ պատասխանելով հարցին՝ ինչպես, իր կարծիքով, կարձագանքի Չինաստանը Ռուսաստանի վրա Արեւմուտքի կողմից նման ճնշմանը։
Դիտում՝ 5741
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW