ԱՄՀ ղեկավարը՝ ՌԴ հնարավոր դեֆոլտի եւ Չինաստանի ԿԲ արձագանքի մասին
11.03.2022 | 09:31 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ cloudfront.net

«Ռուսաստանի դեմ կիրառված աննախադեպ պատժամիջոցները երկիրը հասցրել են ռեցեսիայի։ Մեր կանխատեսումների համաձայն՝ այս ռեցեսիան խորը բնույթ կունենա։ Ինչ վերաբերում է դեֆոլտին, ապա այս սցենարն այլեւս անհավանական չի թվում»,- Գեորգիեւայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
ԱՄՀ ղեկավարն ընդգծել է, որ «մտադիր չէ շահարկել ՌԴ տնտեսության հնարավոր դեֆոլտի թեման»։ Նրա կարծիքով, դրա վրա կարող է ազդել նախ այն, թե որքան կտեւեն հակառուսական պատժամիջոցները, ինչպես նաեւ այն, թե արդյոք Ռուսաստանը կկարողանա վճարել իր պարտքերը։ «Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը դեռ պարզ չէ»,- ասել է նա։
Ռուսաստանի վրա ճնշումն ուկրաինական իրադարձությունների հետ կապված, ամենայն հավանականությամբ, կշարունակի աճել՝ պայմանավորված այն ազդեցությամբ, որը տեղի ունեցող իրադարձությունները թողնում են համաշխարհային տնտեսության վրա, հայտարարել է Գեորգիեւան։
«Ես չեմ զարմանա, եթե մենք տեսնենք լրացուցիչ ճնշում Ռուսաստանի վրա՝ պայմանավորված նրանով, թե ինչպիսի ազդեցություն է դա թողնում բոլոր երկրների տնտեսությունների վրա»,- ասել է նա:
«Երեկ ես խոսել եմ Չինաստանի Ժողովրդական բանկի (ԿԲ) ղեկավար Յի Գանի (Yi Gang) հետ։ Նա մեծ անհանգստություն հայտնեց Ուկրաինայում մարդկանց մահվան եւ տառապանքների կապակցությամբ»,- հավելել է Գեորգիեւան՝ պատասխանելով հարցին՝ ինչպես, իր կարծիքով, կարձագանքի Չինաստանը Ռուսաստանի վրա Արեւմուտքի կողմից նման ճնշմանը։
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: