ԱՄՀ-ում «այլեւս անհնար չեն համարում, որ Ռուսաստանում դեֆոլտ կլինի»

14.03.2022 | 08:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՀ #Կրիստալինա Գեորգիեւա #Ռուսաստան
Արժույթի միջազգային հիմնադրամն (ԱՄՀ) ակնկալում է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Արեւմուտքի պատժամիջոցները Ռուսաստանին կհանգեցնեն խորը ռեցեսիայի։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին CBS-ին տված հարցազրույցում նախօրեին հայտարարել է ԱՄՀ-ի ղեկավար Կրիստալինա Գեորգիեւան։

«Պատժամիջոցները բավականին կոշտ են ազդում Ռուսաստանի տնտեսության վրա։ Մենք ակնկալում ենք խորը ռեցեսիա Ռուսաստանում»,- ասել է նա: Գեորգիեւան հավելել է, որ ԱՄՀ-ում «այլեւս անհնար չեն համարում, որ Ռուսաստանում դեֆոլտի կլինի»։



Միաժամանակ նա հայտարարել է, որ ԱՄՀ-ն ներկայումս չի կարծում, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի, թեեւ դրա հետեւանքները կազդեն մի շարք երկրների վրա։

«Ես կարող եմ ասել, թե ինչ ենք տեսնում այս պահին։ Մենք նվազեցնում ենք 2022 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճի մեր կանխատեսումները։ Այն երկրների համար, որոնք արագ վերականգնվել են կորոնավիրուսային ճգնաժամից, այդ աճը դրական կլինի, իսկ հետ մնացող երկրների համար հետեւանքներն ավելի ծանր կլինեն»,- ասել է Գեորգիեւան։

Ուկրաինական ճգնաժամի հնարավոր հետեւանքների թվում ԱՄՀ ղեկավարը նշել է սովը Աֆրիկայում, էներգակիրների, պարարտանյութերի եւ մետաղների գների բարձրացումը, ինչպես նաեւ գնաճի մակարդակի ավելացումը։ «Խոսքը ԱՄՆ-ի եւ այնպիսի զարգացող երկրների մասին է, ինչպիսիք են Մեքսիկան եւ Բրազիլիան»,- ավելացրել է նա:

Հարցին՝ ի՞նչ կլինի, եթե Վլադիմիր Զելենսկու կառավարութունը փոխարինվի մեկ այլ կառավարությամբ, Գեորգիեւան ասել է, որ ԱՄՀ-ն համաձայնեցված միջոցները կհատկացնի միայն Ուկրաինայի ներկայիս իշխանություններին, որոնց հետ համապատասխան պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ «Մենք Ուկրաինային $1,4 միլիարդ հրատապ ֆինանսավորում ենք հատկացրել՝ ԱՄՀ-ում հատուկ հաշիվ ստեղծելով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ուկրաինայի կառավարության հետ, եւ ուրիշ ոչ ոք այդ միջոցներին հասանելիություն չի ստանա»,- ասել է նա։
Դիտում՝ 5916
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW