Bloomberg-ը կանխատեսում է Ռուսաստանի դեֆոլտ $150 միլիարդի չափով։ Ըստ գործակալության հաշվարկների՝ հենց այդքան է կազմում պետական եւ կորպորատիվ չմարված պարտքի ընդհանուր գումարը, գրում է Rusbase-ը։Ռուսաստանի կառավարությունը 2022 թվականի մարտի 16-ին պետք է տոկոսներ վճարի $117 միլիոն արժողությամբ դոլարային պարտատոմսերի համար: Դա չկատարելու կամ դոլարի փոխարեն ռուբլով վճարելու դեպքում կառաջանա մոտ $150 միլիարդի արտարժույթով պարտքերի դեֆոլտների պոտենցիալ ալիք, տեղեկացնում է Bloomberg-ը:Գործակալության տվյալներով՝ շուրջ $120 միլիարդի ընթացիկ չմարված պետական եւ կորպորատիվ պարտքն արտահայտված է դոլարով, իսկ մնացած գումարի հիմնական մասը եվրոյով է: Ռուսաստանի պետական պարտքը համեմատաբար փոքր է՝ $40 միլիարդ: Սակայն դեֆոլտը կարող է ազդել կորպորատիվ պարտքի վրա: Ամենամեծ կորպորատիվ պարտքն ունի «Գազպրոմ»-ը ($25 միլիարդ): Նրան հաջորդում են ռուսաստանյան այլ խոշոր ընկերություններ՝ «Սբերբանկ», «Լուկօյլ», «Ռուսական երկաթուղիներ» եւ այլն։ 13.03.2022 | 17:55 ՌԴ ԿԲ-ի ոսկեարժութային պահուստների կեսը՝ մոտ $300 միլիարդ սառեցված է Եթե պարտատոմսերի արժեկտրոնները չվճարվեն, դա կհանգեցնի Ռուսաստանի՝ 1917 թվականի հեղափոխությունից հետո արտարժույթով առաջին դեֆոլտին: 1998 թվականին Ռուսաստանը դեֆոլտ հայտարարեց ռուբլով որոշակի պարտքերով, պարզաբանում է գործակալությունը, ուստի արտարժույթով դեֆոլտը կլինի առաջինը 1917 թվականից ի վեր, երբ բոլշեւիկները հրաժարվեցին ճանաչել Ռուսական կայսրության պարտքերը:Դոլարային արտահայտությամբ սա կլինի ամենալուրջ դեֆոլտը զարգացող շուկաներում Արգենտինայի դեֆոլտից ի վեր, ասել է Greylock Capital Associates-ի պորտֆելային կառավարիչ Ջոնաթան Փրինը: Շուկայի վրա ավելի լայն ազդեցության առումով սա, հավանաբար, ամենամասշտաբային դեֆոլտն է զարգացող շուկաներում՝ հենց Ռուսաստանի՝ 1998 թվականի ժամանակներից, նշել է վերլուծաբանը:Ռուսաստանի կառավարությունը հայտարարում է, որ ամբողջ պարտքը կսպասարկվի, թեեւ դա կլինի ռուբլով, քանի դեռ պատժամիջոցները թույլ չեն տալիս հաշվարկներն իրականացնել դոլարով: Սակայն ռուբլով արժեկտրոնների վճարումն անհնար է՝ ելնելով այս պարտատոմսերի պայմաններից, նշել է Bloomberg-ը։Եթե Ռուսաստանը չկատարի իր պարտավորությունները, տեխնիկապես 30-օրյա ժամկետ կա, որը մինչեւ 2022 թվականի ապրիլի 15-ը երկրին ժամանակ է տալիս արժեկտրոնները վճարելու համար, նշում է գործակալությունը։Հիշեցնենք, որ մարտի 13-ին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Կրիստալինա Գեորգիեւան CBS-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՀ-ում «այլեւս անհնար չեն համարում, որ Ռուսաստանում դեֆոլտի կլինի»։ Tweet Դիտում՝ 4611