Պատժամիջոցների ֆոնին BRICS երկրները (Ռուսաստան, Բրազիլիա, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) կարագացնեն ֆինանսական հաղորդագրությունների փոխանակման իրենց համակարգի եւ անկախ վարկանիշային գործակալության ստեղծման, ինչպես նաեւ վճարային համակարգերի ինտեգրման աշխատանքները։Այս մասին հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը BRICS-ի ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների առաջին հանդիպման ժամանակ՝ Չինաստանի նախագահությամբ։«Սա մղում է մեզ աշխատանքի արագացման անհրաժեշտությանը հետեւյալ ուղղություններով՝ ազգային արժույթների օգտագործում արտահանման-ներմուծման գործարքների ընթացքում, վճարային համակարգերի եւ քարտերի ինտեգրում, ֆինանսական հաղորդագրությունների փոխանակման սեփական համակարգի եւ BRICS անկախ վարկանիշային գործակալության ստեղծում»,- Սիլուանովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությանը: 11.04.2022 | 10:00 Սիլուանով․ ՌԴ-ն կդիմի դատարաններ, եթե Արեւմուտքը դեֆոլտ հայտարարի երկրին Նրա խոսքով՝ գործող միջազգային ֆինանսական համակարգի ձեւաչափի վերափոխումը «պետք է ուղղված լինի տնտեսական գործընթացների անկախության ու շարունակականության ապահովմանը»։«Ներկայիս ճգնաժամը ձեռակերտ է, եւ BRICS-ի երկրներն ունեն բոլոր անհրաժեշտ գործիքները՝ մեղմելու դրա հետեւանքները իրենց տնտեսությունների եւ, ընդհանուր առմամբ, համաշխարհային տնտեսության վրա»,- հավելել է նախարարը։Սիլուանովը նշել է, որ էներգակիրների եւ պարենային ապրանքների գների կտրուկ աճը բացասաբար կանդրադառնա զարգացող երկրների տնտեսությունների վիճակի վրա։ «Համաշխարհային տնտեսությունում իրավիճակը զգալիորեն վատթարացել է սահմանված պատժամիջոցների արդյունքում։ Հաշվարկների արգելքները, արտադրական եւ մատակարարման շղթաների խաթարումը, արտահանման վերահսկողության եւ ներմուծման արգելքները հարվածում են համաշխարհային տնտեսությանը: Պարենի, էներգակիրների եւ հումքային ապրանքների գների աճը հարված կհասցնի հիմնականում զարգացող եւ ցածր եկամուտ ունեցող երկրներին»,- ընդգծել է նա։ 01.03.2019 | 12:48 Ստեղծվում է BRICS Pay միասնական վճարային համակարգը BRICS երկրների ներկայացուցիչները քննարկել են նաեւ Զարգացման նոր բանկի միջոցով համագործակցությունը, ենթակառուցվածքներում ներդրումները եւ BRICS գիտահետազոտական ցանցի ստեղծումը: Կենտրոնական բանկերը համաձայնության են եկել այլընտրանքային արժույթների օգտագործմամբ BRICS պայմանական արժութային պահուստների մեխանիզմի հինգերորդ փորձարկումն անցկացնելու որոշման շուրջ։ 04.02.2022 | 13:52 IIF. SWIFT-ի ռուսաստանյան նմանատիպը կապահովի միայն ներքին գործարքները Banks.am-ը հիշեցնում է, որ այս տարվա փետրվարի սկզբին Միջազգային ֆինանսների ինստիտուտի (IIF) փորձագետներն իրենց հետազոտության մեջ նշում էին, որ Ռուսաստանի ԿԲ-ի ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգի հետագա ընդլայնումը հնարավոր է ԵԱՏՄ-ի, BRICS-ի, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Իրանի հաշվին։ «Սակայն կոնկրետ քայլերի մասին դեռ հայտնի չէ. որպես կանոն, նման նախագծերը բավականին երկար փորձարկման շրջան են պահանջում, 2010-ականներին Իրանի փորձն այս ոլորտում ավելի շուտ բացասական էր»,- ասված էր հետազոտության մեջ։ Tweet Դիտում՝ 4275