Ռուսաստանյան վճարային համակարգերը չունեն բավարար միջազգային ծածկույթ՝ փոխհատուցելու անջատումը միջազգային մատակարարներից, ասված է Institute of International Finance-ի (IIF) ուսումնասիրության մեջ, որը ներկայացրել է «Կոմերսանտ»-ը։Տվյալ դեպքում IIF-ի խնդիրն էր գնահատել SWIFT-ից անջատումից հետո հնարավոր հետեւանքների շրջանակը զուտ տեխնոլոգիական իմաստով:IIF-ի տվյալներով՝ այժմ մոտ 400 ֆինանսական հաստատություն է գրանցված Ռուսաստանի Բանկի (ԿԲ) ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգում (այսուհետ՝ ՌԴ ԿԲ համակարգ): 2020 թվականին ռուսաստանյան «տնային» համակարգի միջոցով բանկային վճարումների մասնաբաժինն աճել է մինչեւ 23% (2019 թվականին՝ 12,9%, 2018 թվականին՝ 5,5%)։«Мир» քարտերով վճարումների մասնաբաժինը 2020 թվականին կազմել էր 24%՝ 2018 թվականի 14,5%-ի դիմաց (ընդհանուր թողարկվել է մոտ 95 միլիոն քարտ, ինչը կազմում է երկրում «պլաստիկի» ընդհանուր ծավալի մոտ մեկ երրորդը)։ Միաժամանակ, Ռուսաստանում բոլոր վճարումների ավելի քան 70%-ն արդեն բաժին է ընկնում անկանխիկ հաշվարկներին:IIF-ում կարծում են, որ անհրաժեշտության դեպքում ՌԴ ԿԲ համակարգը կկարողանա մշակել ամբողջ ներքին թրաֆիկը, եւ այս առումով ցանկացած ձեւով «SWIFT-ի անջատումը» չի առաջացնի ՌԴ ֆինանսական համակարգի ուղղակի փլուզում, ՌԴ ԿԲ համակարգի ներքին վճարային շուկան կշարունակի գործել (IIF-ն չի քննարկում ֆինանսական համակարգի համար նման գործողությունների երկրորդական ազդեցությունները):Ինչ վերաբերում է առկա ենթակառուցվածքի կարողությանը՝ անդրսահմանային վճարումներ ապահովելու առումով, ապա այն IIF-ի համար կասկածելի է թվում:Այսպես, մինչ օրս նույնիսկ Ռուսաստանում գործող որոշ արտասահմանյան բանկեր չեն միացել ՌԴ ԿԲ համակարգին: «Համակարգում իրականացվող գործարքների մասնաբաժնի ավելացման գործընթացը, հավանաբար, ժամանակ կպահանջի, սակայն հենց միջազգային կապերի բացակայությունը եւ անդրսահմանային գործարքների իրականացման համար սահմանափակումները շարունակում են մնալ կրիտիկական թուլություն»,- ընդգծել են փորձագետները: 03.02.2022 | 09:24 Ռուբեն Վարդանյանը մեկնաբանել է Ռուսաստանի հնարավոր անջատումը SWIFT համակարգից Սա կազդի նաեւ ռուսաստանյան բանկերի մանրածախ հաճախորդների վրա: IIF-ում նշում են, որ «Мир» քարտերն ընդունվում են Թուրքիայում եւ ԱՊՀ որոշ երկրներում, իսկ ՌԴ ԿԲ համակարգին միացել են բելառուսական բանկերը, սակայն, ընդհանուր առմամբ, ռուսաստանյան վճարային համակարգերը ցածր ներթափանցում ունեն արտասահմանում։ Հետեւաբար, SWIFT-ից անջատումը կարող է էական ազդեցություն ունենալ բանկերի եւ կորպորացիաների՝ անդրսահմանային փոխանցումներ կատարելու հնարավորության վրա: Նման ռիսկերին ամենաշատն է ենթարկվում Եվրամիության հետ առեւտուրը՝ տարեկան ավելի քան $250 միլիարդ ծավալով (դրա մասնաբաժինը ՌԴ շրջանառության մեջ գերազանցում է 35%-ը)։ Անջատման դեպքում խնդիրներ կառաջանան նաեւ ածխաջրածինների մատակարարման հետ կապված, որոնց արտահանումը Ռուսաստանից մոտենում է $100 միլիարդի: Նշվում է, որ Չինաստանը դեռեւս 2015 թվականին էր սկսել մշակել սեփական վճարային համակարգը՝ CNAPS-ը (China National Advanced Payment System), սակայն մինչ այժմ դրան բաժին է ընկնում վճարային համակարգերում համաշխարհային թրաֆիկի միայն 0,3%-ը։«Չնայած երկու երկրների կենտրոնական բանկերը հայտարարել են երկու համակարգերի միացման մասին, դեռ պարզ չէ՝ արդյոք այս կապն աշխատում է գործառնական մակարդակում»,- նկատել են IIF-ում:Փորձագետները նշում են, որ ռուսաստանյան համակարգի հետագա ընդլայնումը հնարավոր է ԵԱՏՄ-ի, BRICS-ի, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Իրանի հաշվին։ Սակայն կոնկրետ քայլերի մասին դեռ հայտնի չէ. որպես կանոն, նման նախագծերը բավականին երկար փորձարկման շրջան են պահանջում, 2010-ականներին Իրանի փորձն այս ոլորտում ավելի շուտ բացասական էր։ IIF-ը ստեղծվել է 1983 թվականին աշխարհի մի քանի տասնյակ խոշորագույն բանկային խմբերի կողմից՝ 1980-ականների պարտքային ճգնաժամի հետեւանքները լուծելու համար: Հանրային քաղաքականության նպատակների առումով IIF-ը ոչ պետական հարթակ է ֆինանսական հատվածի կարգավորման վերաբերյալ հանրային բանավեճի համար։ Tweet Դիտում՝ 4589