Սոցիալական ներդրող եւ ձեռներեց Ռուբեն Վարդանյանը չափազանցված է համարում մտավախությունները միջազգային բանկային փոխանցումների SWIFT համակարգից Ռուսաստանի հնարավոր անջատման մասին:«Ի վերջո, Եվրոպան պետք է ինչ-որ եղանակով վճարի ռուսական գազի եւ նավթի համար», - նկատել է Վարդանյանը Civilnet-ի հետ հարցազրույցում: Նրա խոսքով, եթե, այնուամենայնիվ, Ռուսաստանը անջատվի SWIFT համակարգից, կգտնվեն այլընտրանքային տեխնոլոգիական լուծումներ, որոնք, սակայն, կթանկացնեն եւ կբարդացնեն վճարումների իրականացման գործընթացը: Tweet Դիտում՝ 6238