BRICS անդամ երկրները (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) մշակում են BRICS Pay անվանումով միասնական վճարային համակարգը:Այս մասին «Իզվեստիա» պարբերականին հայտնել են Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամում, որը հանդիսանում է ֆինանսական ծառայությունների գծով BRICS աշխատանքային խմբի կարգավորողը Մոսկվայի կողմից: Նախագծի իրականացման հնարավոր սցենարներից է՝ հատուկ առցանց դրամապանակի ստեղծումը, որը կհամախմբի բոլոր երկրների վճարային համակարգերը:Ընդհանուր դրամապանակը կաշխատի առկա այնպիսի վճարային ծառայությունների նման, ինչպիսիք են, օրինակ, Apple Pay-ը կամ Samsung Pay-ը: Դրա համար կստեղծվի առանձին ամպային հարթակ, որը կկապի «հնգյակի» ազգային վճարային համակարգերը: Ակնկալվում է, որ վճարումները կկատարվեն բջջային հավելվածի միջոցով՝ գնորդի ազգային արժույթից անկախ: Միաժամանակ, ցանկության դեպքում հարթակից կարող են օգտվել նաեւ այլ երկրներ: Առաջին նախագիծը կմեկնարկի Հարավաֆրիկյան Հանրապետությունում արդեն ապրիլի սկզբին: ՌԴ արեւտրաարդյունաբերական պալատում նշել են, որ նոր միջազագային վճարային համակարգի ստեղծումը BRICS անդամ երկրների առաջնահերթ խնդիրներից էր՝ հաշվի առնելով տնտեսական բնագավառում անկայուն վիճակը: Փորձագետների կարծիքով՝ հաշվարկների միասնական համակարգը կնպաստի առեւտրի զարգացմանը եւ կկրճատի միության անդամ երկերների կախվածությունն անդրազգային վճարային համակարգերից, ինչը շատ կարեւոր է ներկայիս միջազգային հարաբերությունների սրման պայմաններում: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 24968