Reuters-ը հայտնել է ՌԴ պետպարտքի վճարման գծով ԱՄՆ նոր սահմանափակումների մասին

05.04.2022 | 12:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ #ՌԴ #պետպարտք
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թույլ չի տա Ռուսաստանի պետական պարտքի գծով դոլարով որեւէ վճարումներ կատարել ԱՄՆ ֆինանսական հաստատություններում Ռուսաստանին պատկանող հաշիվներից։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտնել է Reuters գործակալությունը։

«Այսօր վերջին ժամկետն է, երբ Ռուսաստանը պետք է կատարի իր պարտքերի գծով հերթական վճարումը»,- հրապարակման մեջ բերվում են ամերիկյան ֆինանսական գերատեսչության ներկայացուցչի խոսքերը։

«Այսօրվանից սկսած ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թույլ չի տա պարտքի դիմաց դոլարով որեւէ վճարումներ կատարել ԱՄՆ ֆինանսական հաստատություններում ՌԴ  կառավարության հաշիվներից»,- ասել է ԱՄՆ գանձապետարանի ներկայացուցիչը։

Գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրը, հայտնել է նաեւ, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թույլ չի տվել ամերիկյան JP Morgan Chase բանկին մշակել Ռուսաստանի վերջին վճարումը 2022 եւ 2042 թվականներին մարվող պարտատոմսերի մասով:



ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը վերջերս հայտարարել էր, որ Ռուսաստանն ունի մեխանիզմ, որը թույլ է տալիս ցանկացած պարագայում կատարել արտաքին պարտքերի գծով իր պարտավորություններն։

«Առաջինը՝ մենք արդեն երկու վճարում ենք կատարել արտարժույթով, եւ այդ վճարումները կատարվել են մեր արտարժութային հաշիվներից, որոնք սահմանափակումների տակ են։ Երկրորդը, եթե մեզ խանգարեն օգտագործել այդ մեխանիզմն, ապա ընդունված ընթացակարգի համաձայն, մենք մեր վարկատուներին կփոխանցենք ռուսաստանյան դեպոզիտարիայում ռուբլով բացված հաշիվներին»,- ասել էր Սիլուանովը։

Հիշեցնենք նաեւ, որ մարտի կեսին Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը զգուշացրել էր, որ Ռուսաստանի կողմից դոլարային պարտատոմսերի տոկոսների ռուբլով վճարումը կնշանակի դեֆոլտ։
Դիտում՝ 2727
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW